Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Սերժ Սարգսյանին հեգնեցին, Ալիևին՝ պատվի առան

ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի առիթով Սերժ Սարգսյանին հեգնած ու ծաղրած ռուսական մեդիան պատվի է առել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ անձամբ ռուսական պրոպագանդայի հրամանատար Կիսելյովի ձեռամբ հարցազրույց վերցնելով նրանից, որում Ալիևը մի շարք դիֆերամբներ է ձոնել Ռուսաստանի, ռուս-թուրքական հարաբերությունների հասցեին և ակնարկներ արել, որ ինչ-որ երրորդ ձեռք փչացրել էր այդ հարաբերությունները:

Ալիևը, իհարկե, իրավունք ունի դժգոհելու այդ հարաբերությունների փչացումից, քանի որ մինչ Թուրքիան ու Ռուսաստանը հայհոյում էին իրար, տարածաշրջանում տեղի ունեցան իսկապես կարևոր փոփոխություններ, իրանյան խնդրում արձանագրվեց բեկում Արևմուտք-Իրան կարգավորման ուղղությամբ, Վրաստանի ուղղությամբ ՆԱՏՕ-ն կատարեց առավել ամրապնդվելու քայլեր:

Այս ամենը, իհարկե, բարդացրեց Ադրբեջանի վիճակը տարածաշրջանում, և բացառված չէ նույնիսկ, որ Ալիևը ամենևին մտադիր չէր հարձակվել ապրիլին, նա հույս ուներ ավելի լավ պատրաստվել և ավելի ուշ, բայց ավելի ուժգին և անակնկալ հարձակվել՝ հայկական կողմին ընդհանրապես անակնկալի բերելով և 800 հեկտարի փոխարեն շատ ավելի տարածքներ վերցնելով: Եվ եթե Թուրքիան ու Ռուսաստանը հակադրության մեջ չլինեին, միգուցե Ալիևը չշտապեր հարձակվել և մի ելք գտներ տարածաշրջանում տեղի ունեցող իր համար անցանկալի տրանսֆորմացիաներից:

Մինչդեռ ապրիլյան պատերազմից հետո Ալիևը հայտնվեց էլ ավելի դժվար վիճակում և այսօր, իհարկե, հույս ունի, որ դրանից դուրս կգա Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումով: Եվ այստեղ Ալիևը հույսի շողեր, իհարկե, ունի, որոնք արտահայտվեցին մասնավորապես ՌԴ արտգործնախարար Լավրովի երևանյան հայտարարության մեջ, որ վերաբերում էր հայ-թուրքական սահմանի բացմանն ու հարաբերությունների կարգավորմանը:

Լավրովը հայտարարել էր, որ եթե ղարաբաղյան ուղղությամբ լինի առաջընթաց, ապա կբացվի նաև հայ-թուրքական սահմանը: Իսկ այն, որ առաջընթաց ասելով թե Ռուսաստանը, թե Թուրքիան, թե Ադրբեջանը պատկերացնում են տարածքների հանձնում Ադրբեջանին, վաղուց արդեն պարզ և հայտնի իրողություն է:

Եվ ահա Ալիևն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնում Լավրովին ու Մոսկվային այդ դիրքորոշման համար, նույնիսկ շնորհակալություն հայտնում ավետիսով, թե՝ կմտածի նույնիսկ ԵՏՄ մտնելու մասին, եթե Ռուսաստանը լավ աշխատի տարածքների ուղղությամբ: Եվ նույնիսկ իր կողմից շնորհ է անում և պատրաստակամություն հայտնում այդ դեպքում Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու մասով:

Պաշտոնական Երևանից, նաև Ստեփանակերտից Ալիևին պատասխանել են՝ ինչպես միշտ ասելով, որ Ղարաբաղի անկախությունն այլընտրանք չունի: Եվ դա, իհարկե, շատ լավ է: Սակայն վատ է մի բան` խիստ կասկածելի է Հայաստանի անկախության անայլընտրանքությունը՝ դատելով Հայաստանի իշխանությունների պահվածքից: Որովհետև այդ իշխանությունը շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ղարաբաղյան անվտանգությանը սպառնացող սցենարներ քննարկող Ռուսաստանի «հավատարիմ», իրականում պարզապես վախվորած «դաշնակցի» դերում՝ հուսալով, որ այս անգամ էլ Արևմուտքը կօգնի խուսանավել այդ սցենարներից: Արևմուտքն, ըստ երևույթին, կօգնի, սակայն ողջ խնդիրն այն է, թե ինչ կարող է անել Հայաստանի իշխանությունն ինքը, որպեսզի Հայաստանի ոչ միայն հակառակորդները, այլ նույնիսկ և նախևառաջ, այսպես կոչված, դաշնակիցները դադարեն անհարգալից վերաբերմունքը հայկական պետականության հանդեպ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում