Դարթմութի քոլեջի աշխատակիցները մշակողների հետ համատեղ ստեղծել են ԱՄՆ նախագահի թեկնածուներին բռնելու ծրագիր՝ նման PokemonGo խաղին: Այդ մասին հայտնում է AP-ն:
HillaryDonald Go անվանումով ծրագրից օգտվողներին առաջարկվում է գտնել քվեարկության վիրտուալ կետեր և դրական պատասխան ուղարկել Հիլարի Քլինթոնին կամ Դոնալդ Թրամփին:
Խաղը հասանելի է iOS և Android բազաներով սարքերի տերերին: Մշակողները հայտնում են, որ այն կարելի է խաղալ պարկերում, գրադարաններում, սրճարաններում և այլ հասարակական վայրերում, ինչպես նաև ողջ աշխարհի ԱՄՆ դեսպանատներում: