Թուրքիայի հինգ նահանգներում կատարվել են հերթական ձերբակալությունները՝ կապված Գեզի այգու դեպքերի հետ: Այս մասին հայտնում է «Սաբահ» թերթը:
Երկրի անվտանգության ծառայությունները գործողություններ են իրականացրել Անկարա, Իզմիր, Սամսուն, Մերսին և Թունջելի նահանգներում: Արդյունքում ձերբակալվել է 10 մարդ: Այս գործողությունները շարունակվում են:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ բողոքի ակցիայի ընթացքում ձերբակալվել է 944 մարդ:
Թուրքիայում տեղի ունեցող անկարգությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել շուրջ 4 հազար մարդ, հինգ մարդ զոհվել է, մոտ 5 հազար մարդ ձերբակալվել: