Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. ունե՞նք հեռանկարներ

Թվում է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման խնդիրը հիմա փոշոտվում է խոր դարակներից մեկում, սակայն «Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպությունը սկսել է հանդիպումների և թրեյնինգների շարք, որոնք նվիրված են հենց այս խնդրին։

Խորհրդանշական է, որ թեման մեծ արձագանք է առաջացրել Հայաստանի քաղաքական ակտիվ երիտասարդների շրջանակներում, որոնք էլ հենց նախաձեռնության հիմնական թիրախն են՝ այն ենթադրությամբ, թե նրանք էլ լինելու ապագայի լիդերները, ապագայի որոշում ընդունողները, և հարցի նկատմամբ համակողմանի պատկերացում ունենալը կլինի կարևոր ռեսուրս, որը հետագայում հնարավորություն կտա հարցին մոտենալ ոչ թե էմոցիաների, այլ տեղեկատվության և շահերի տեսանկյունից։

Այս շարքի հերթական քննարկումը տեղի ունեցավ անցած հանգստյան օրերին Ծաղկաձորում։ Հանդիպմանը մասնակցում էին երիտասարդ լիդերները տարբեր հայաստանյան կուսակցություններից և հասարակական կազմակերպություններից։ Բանախոսներից Դավիթ Շահնազարյանը կարևոր շեշտադրումներ կատարեց երկու հանգամանքի վրա. առաջին՝ նպատակահարմար և ռեալիստական համարեց քննարկումները հենց Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման շուրջ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը համարելով շատ ավելի ընդգրկուն խնդիր, որը թերևս պետք է հաջորդի այս փուլին, և երկրորդ՝ չնայած ներկա պահին այս հարաբերությունների կարգավորումը անիրատեսական է թվում, սակայն ժամանակ առ ժամանակ տարածաշրջանում առաջանում են պայմաններ, որոնք հնարավորություններ են ստեղծում այս հարաբերությունների քննարկման համար։

Որպես վերջինիս օրինակ պարոն Շահնազարյանը նշեց Սու-24 ինքնաթիռի խոցումից հետո ռուս-թուրքական 7-ամսյա սառեցումը, ինչը Հայաստանին այս բնագավառում որոշակի ավտոնոմիայի հնարավորություններ էր ստեղծել։

Քննարկման բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների քննարկումը անհնար է տարանջատել Ղարաբաղյան խնդրի լուծումից։

«Քաղաքացիական համաձայնություն» հասարակական կազմակերպության խորհրդատու Գեղամ Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ միջոցառումը հովանավորվել է Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Համագործակցության և արտաքին հարաբերությունների գրասենյակի կողմից, ինչը նշանակում է, որ չնայած ԵՄ-ից դուրս գալուն՝ Մեծ Բրիտանիան շարունակում է մեր տարածաշրջանը պահել իր արտաքին հարաբերությունների ուշադրության կենտրոնում։

 

Լուսանկարը՝  aravot.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում