Tuesday, 21 07 2026
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

«Հուզված էի. դա մեկ օրում անցնում է». Խմբի ֆավորիտների թվում Սուքիասյանը նշեց 6 թիմից 4-ը

Հոկտեմբերի 11-ին Վարշավայի «Նարոդովի» մարզադաշտում կկայանա Լեհաստան-Հայաստան 2018թ. Աշխարհի գավաթի խաղարկության ընտրական հանդիպումը: Այսօր «Նարոդովի»  մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

Հնարավոր է արդյոք կարճ ժամանակահատվածում հոգեբանորեն վերականգնվել վերջին խաղում կրած պարտությունից հետո և ինչպիսին է իրավիճակը հավաքականում, հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը

– Հավաքականը այսօր կադրային լուրջ խնդիրներ ունի: Դուք շեշտեցիք Հենրիխ Մխիթարյանի անունը: Բնական է, նա մեր թիմի առաջատար ֆուտբոլիստն է, բայց ֆուտբոլը` թիմային խաղ է: Մենք պետք է շուտ մոռանանք այդ պարտությունը: Խաղից առաջ մենք ունեցանք լուրջ կորուստ: Մեր թիմի հարձակվողը վնասվածք ստացավ, դրանից հետո խաղի 3-րդ րոպեին 11-մետրանոց և հեռացում: Ոչ ոք չէր սպասում, որ իրադարձությունները այդպես կընթանան, այնպես որ կարծում եմ վաղվա խաղը լարվածության մեջ կպահի հանդիսատեսին:

Պարտությունից հետո թիմում ինչ տրամադրություն է և արդյոք զգացվում է Մխիթարյանի բացակայությունը նաև հանդերձարանում (հարց Դավիթ Մանոյանին)

– Թիմում նորմալ տրամադրություն է, փորձում ենք մոռանալ այդ խաղը որքան հնարավոր է շուտ: Լավ է, որ հաջորդ խաղը արդեն վաղն է, ինչը լավ հնարավորություն է հետ բերելու մեր երկրպագուների հարգանքը: Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր համար, թե խաղադաշտում, թե հանդերձարանում ու նրա բացակայությունը զգացվում է:

Ինչպես եք գնահատում Լեհաստանի հավաքականը, որն են թիմի ուժեղ և թույլ կողմերը, ինչ խաղ կլինի վաղը (հարց Վարուժան Սուքիասյանին և Դավիթ Մանոյանին)

– (Վարուժան Սուքիսյան) Մենք լավ գիտենք Լեհաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Լեհաստանը խմբի ֆավորիտներից մեկն է: Ուժեղ հավաքականի հետ ենք խաղալու և կարծում եմ կնտրենք ճիշտ մարտավարություն:

– (Դավիթ Մանոյան)  Գաղթնիք չէ, որ Լեհաստանի հավաքականը աշխարհի ուժեղ հավաքականներից մեկն է: Ուժեղ է նաև այն պատճառով, որ ձեր հավաքականում խաղում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Անշուշտ բացի Լևանդովսկուց թիմում հավաքված են շատ փորձառու ու արագ ֆուտբոլիստներ, որոնց մենք գիտենք թե Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ խաղում էր Մխիթարյանը, թե այլ առաջնություններից: Մեզ ծանր հանդիպում է սպասվում:

2007թ ՀայաստանԼեհաստան հանդիպումը ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով: Վաղվա խաղից առաջ, արդյոք հիշում եք այդ պատմական խաղի մասին (հարց Դավիթ Մանոյանին)

– Իհարկե հիշում ենք այդ խաղը: Ես այդ խաղին տրիբունայից էի հետևում, բայց երկու հավաքականներն էլ այժմ ուրիշ կազմերով են և չեմ կարծում, որ այդ խաղը ինչ-որ կապ ունի վաղվա խաղի հետ:

– Լեհաստանի հավաքականում նույնպես կան կորուստներԿկարողանաք օգտագործել այդհանգամանքը (հարց Դավիթ Մանոյանին)

– Մեր մարզիչը ավելի լավ է ուսումնասիրել հակառակորդին և կասի մեզ ինչպես ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները: Լեհաստանի հավաքականում շատ վտանգավոր են եզրային ֆուտբոլիստները: Մեր թիմը վնասվաքների պատճառով շատ է տուժել, 5-6 ֆւոտբոլիստներ բացակայում են, կարող է Լեհաստանի վրա էլ դա ազդի:

Ռումինիայի հետ խաղից առաջ նշեցիք, որ կա ֆուտբոլիստ, որը կարող է փոխարինել Մխիթարյանին, բայց կարծես թե այդպիսի խաղացող չտեսանք խաղադաշտում: Կասեք ում մասին էր խոսքը

– Գիտեք, ես չէի ասի, որ նա լիարժեք կկարողանար փոխարիներ Մխիթարյանին: Խաղի ընթացքում մարտավարությունը փոխվեց, նամավանդ երբ մնացինք 10 հոգով: Տղաները հոգեբանորեն չկարողացան վերգտնել իրենց խաղը և այդ ֆուտբոլիստը դաշտում չերևաց:

– Պատրաստվելով այս խաղին, Լեհաստանի հավաքականի որ խաղերն եք վերլուծել և կա մեր խմբում հավաքական որին կուզենայիք նմանվեիք

– Ընդհանրապես մարզիչը ընտրում է մարտավարությունը ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնք իր տրամադրության տակ են: Այսօր կադրային մեծ խնդիրներ կան, ելնելով դրանից ընտրելու ենք մարտավարությունը: Իսկ նմանվել կարելի է երբ բոլոր ֆուտբոլիստները շարքում լինել: Ես նայել եմ Լեհաստանի հավաքականի մասնկացությամբ հանդիպումներ, այդ թվում Եվրոպայի առաջնության ելույթները: Ես լավ ծանոթ եմ Լեհաստանի հավաքականի խաղաոճին և տեսնենք թե տղաները ոնց կկարողանան կատարել առաջադրանքները:

– Որ թիմերն են մեր խմբի ֆավորիտները

– Եռյակի մասին խոսենք, առաջին հերթին դա Լեհաստանն է և Դանիան, այնուհետև Ռումինիան: Ես կարծում եմ, որ այդքան էլ հեշտ չհաղթեցիք Դանիային: Լավ ֆուտբոլ ցույց տվեց նաև Մոնտենեգրոն:

Ռումինիայի խաղից հետո հրավիրվեց Ռուսլան Կորյանը: Ինչու հրավիրվեց Կորյանը, և երկրորդը, Դանիայի հետ խաղում խաղացինք հինգ պաշտպանով, Ռումինիայի հետ` չորս: Արդյոք պետք է կրկին սպասել փոփոխություններ պաշտպանական գծում

– Ինչպես տեսնում եք որոշ հարցերին մի քիչ փակ եմ պատասխանում: Որոշ հանգամանքերից ելնելով հրավիրեցի: Պաշտպանության վերաբերյալ որոշումը կտեսնեք վաղը:

Ինչպես երևում է ծանր սրտով եք եկել Լեհաստան և շատ հուզված եք երևում:

– Հուզված էի, դա մեկ օրում անցնում է, տեսնենք տղաները ոնց կաշխատեն դաշտում:

Եթե վաղը պարտվենք կարող ենք համարել, որ ընտական մրցաշարը ձախոված է, թե, եթե բոլոր ֆուտբոլիստները շարք վերադառնան, հնարավոր կլինի շտկել իրավիճակը

– Եկեք լավ տրամադրվենք վաղվա խաղի նկատմամբ: Դեռ ոչինչ կորած չէ, եթե հիշում եք ԱՄՆ-ում կայացած հանդիպումները, մենք ամբողջական կազմով խաղացինք: Չմոռանանք նաև, որ առաջին երեք խաղերում շատ ծանր մրցակիցներ են, իմ նշված եռյակի թիմերն են:

Ընտրական փուլից առաջ ինչ առաջադրանք էր դրված Ձեր առջև ու փոխվել այժմ դա թե ոչ, և երկրորդը նախորդ ասուլսի ժամանակ Դուք ասեցիք որ հրավիրել էիք Յուրա Մովսիսյանի և նաչէր եկել: Փորձել եք կրկին կանչել

– Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են լավ արդյունք ցույց տալ, դա նաև ֆուտբոլասերների պահանջն է, բայց վիճակահանությունը և մարզական բախտը մեր կողմը չէր: Ամեն դեպքում պետք չէ ընկճվել և պետք է դուրս գանք լավ խաղ ցուցադրելու: Ես չեմ ասել, որ հրավիրել եմ Յուրային, մենք պայմանվորվել էինք հանդիպել, բայց նա չեկավ:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում