Դերասան Հայկ Մարությանը (Հայկո) Facebook-ի իր էջում գրել է. «Շնորհակալություն ԲՈԼՈՐԻՆ: Ես երբեք այդքան համոզված չեմ եղել հայ ազգի ուժի և ապագայի մեջ, ինչպես հիմա: Սա Հայաստանի հաղթանակն է»:
Նշենք, որ Հայկոն առաջինն էր, որ ուղեվարձի թանկացման դեմ ակցիային միացավ հենց առաջին օրը և նրա նախաձեռնած free car ակցիան շարունակական բնույթ ստացավ և ակցիային միացան մի խումբ աստղեր: