Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

Հեղափոխություն՝ ամեն օր

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքին կյանքի բովանդակային կառուցվածքը ինքնին հանդիսանում է հեղափոխության և ապստամբության հասարակական պահանջ` առնվազն խոսակցությունների, քննարկումների կազմակերպման մակարդակի, ապա ի՞նչն է պատճառը, որ այդ պահանջի, այդ քննարկումների, բանավեճերի նախաձեռնության համար անհրաժեշտ են լինում արտաքին առիթներ: Մասնավորապես, օրինակ, ինչո՞ւ են Հայաստանում այդօրինակ քննարկումներն ու բանավեճերը ծավալվում միայն որևէ երկրում կոնկրետ գործողությունների ծավալումից հետո:

Ասենք` պետք է ինչ-որ բան լինի Վրաստանում, որ Հայաստանում քննարկումներ ծավալվեն Հայաստանի ներքին իրավիճակի խորքային բովանդակության, դրանից բխող հնարավոր տարբերակների, հնարավոր զարգացումների սցենարների վերաբերյալ: Ինչո՞ւ պետք է ինչ-որ բան պատահի Ուկրաինայում, Վրաստանում, Ղրղզստանում, որպեսզի Հայաստանի հասարակական-քաղաքական սուբյեկտները նայեն իրենք իրենց մեջ, սկսեն խորքային քննարկման ենթարկել իրենց խնդիրները, փորձեն հասկանալ դրանց փիլիսոփայական, քաղաքակրթական, հասարակագիտական պատճառները, տալ դրանց բարոյական, իրավական, արժեքային ձևակերպումներն ու սահմանել համարժեք բանաձևերը: Ընդ որում` հատկանշական է, որ արտաքին առիթների մարելուց հետո, որոշ ժամանակ անց մարում է նաև դրանց հայաստանյան արձագանքը` օրակարգը համարելով սպառված:

Նույնիսկ «Սասնա ծռերի» հուլիսյան գործողություններից հետո ավելի ակներև դարձավ, որ Հայաստանում հեղափոխության և ապստամբության վերաբերյալ կա յուրօրինակ պատկերացում, և այդ պատկերացումը թույլ չի տալիս դրանց անդրադառնալ ոչ միայն որպես կոնկրետ իրավիճակում կոնկրետ գործողության սցենար, այլ նույնիսկ դիտարկել որպես հասարակական և պետական զարգացման հնարավոր տեսական տարբերակներ, որոնք կարող են ունենալ միանգամայն դրական ազդեցություն ցանկացած ժողովրդի և պետության ընթացքի վրա, որոնք գուցե նույնիսկ երբեք չեն լինում միարժեք դրական կամ միարժեք բացասական և գուցե նույնիսկ չեն էլ լինում առավելապես դրական կամ առավելապես բացասական:

Մինչդեռ, քանի դեռ ներքին կյանքում հեղափոխության և ապստամբության պատճառի զգալի ներուժ պարունակող հիմքերը շարունակում են մնալ և խորանալ, իսկ հասարակության հիմնական շերտերի և հանրային-քաղաքական սուբյեկտների մոտ հասարակության և ապստամբության մասին պատկերացումները մնում են չքննարկված և ընդհուպ գիտական մակարդակով «չախտորոշված», դրանց ապակառուցողական բնույթի, իռացիոնալ առաջացման վտանգը ժամանակի ընթացքում աստիճանաբար մեծանում է տվյալ հասարակարգերում: Ավելին` թերևս այդ հասկացությունների վերաբերյալ քիչ թե շատ հստակ պատկերացումներն են, որ տարանջատում են հասարակության և նաև հանրային-քաղաքական սեկտորի հիմնական շերտերին ու սուբյեկտներին մարգինալներից:

Հետևաբար, եթե չկան այդ հստակ պատկերացումները, գիտակցվածությունը, հեղափոխության և ապստամբության, դրանց իրավունքի, այդ իրավունքի իրացման մեխանիզմների վերաբերյալ առանցքային ընկալումները, ապա տվյալ պետության և հասարակարգի ճանապարհին հիմնական և մարգինալ շերտերն ու սուբյեկտները խառնվում են իրար, ինչը տվյալ պետության և հասարակության կյանքում, թերևս, մեծացնում է մարգինալների և էապես նվազեցնում է հիմնական, հաստատուն արժեհամակարգով և քաղաքակրթական կոդով առաջնորդվող շերտերի և սուբյեկտների հնարավորությունները: Այդ իսկ պատճառով, հեղափոխության և ապստամբության մասին ընդգրկուն, ընդհուպ գիտական մակարդակի քննարկումները, թերևս, առաջին հերթին անհրաժեշտ են որևէ պետության իշխանություններին:

Այդ քննարկումներն, իհարկե, ինքնաբերաբար առաջ են բերելու պատասխանատվության հարցի ավելի սուր և կոնկրետ բարձրացում, ինչից խուսափում է ցանկացած իշխանություն, որն ուն իր լեգիտիմության լուրջ խնդիր, ինչպես Հայաստանում: Բայց մյուս կողմից` ցանկացած առողջ բանականություն հուշում է, որ վերջին հաշվով, պատասխանատվության մեխանիզմի հստակեցումն ու որևէ աստիճանի բյուրեղացումը չի կարող ավելի վտանգավոր լինել որևէ իշխանության համար, քան իռացիոնալ զարգացումների մեծացող հավանականությամբ հղի իրավիճակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում