Thursday, 02 05 2024
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին
Ադրբեջանին հրավիրել են, իսկ ի՞նչ են ասել Հայաստանին
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել

«Մենք պատրաստ ենք ցանկացած պահի Ջերմուկից հեռացնել Ամուլսարի շահագործողներին»

Ինչպես հայտնի է նախօրեին, հակառակ բնապահպանների ահազանգերին, մեկնարկեցին Ամուլսարի ոսկու հանքավայրի շինարարական աշխատանքները։ Նշենք, որ բնապահպանների խոսքերով՝ վտանգված է հատկապես Ջերմուկը, որը համարվում է առողջարանային քաղաք։ Բնապահպանների խոսքերով՝ հանքավայրի շահագործման դեպքում այդ ամբողջ փոշին կլցվի քաղաք։ Բացի այդ, հանքավայրի պայթեցումների հետևանքով հնարավոր է փոխվեն Ջերմուկի հանքային ու բուժիչ ջրերի ուղղություններն ու ջրի որակը։ Նշենք, որ ժամանակին Ամուլսարի ծրագրին դեմ էր արտահայտվում նաև Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը։ Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ հիմա էլ, եթե հանքավայրի շահագործման հետևանքով պարզ դառնա, որ քաղաքը վտանգված է, ապա իրենք բոլորը ոտքի կկանգնեն ու կպահանջեն դադարեցնել շահագործումը։

– Մենք այն ժամանակ էլ ասել ենք, որ դեմ կլինենք, եթե այն վնասի քաղաքին։ Բայց այդ մարդիկ էլ ասում են՝ թողեք աշխատենք, եթե կխանգարի, եկեք փակեք։ Բայց իրենք հավաստիացնում են, որ դա քաղաքին չի խանգարելու։ Իրենց տեխնիկական պայմանները, վերլուծությունները ցույց են տալիս, որ ամեն ինչ միջազգային չափորոշիչներին համապատասխան է և դա կատեգորիկ չի Ջերմուկին ։ Անցած անգամ էլ՝ Գնդևազի լսումների ժամանակ ես իրենց ասացի, որ եթե հանքավայրի շահագործումը մի չնչին էլ խանգարի քաղաքին, ապա մենք ամբողջ Ջերմուկով ենք ոտքի կանգնելու։ Բայց հիմա, դեռ չաշխատած, ես չեմ կարող որևէ բան ասել։

Բայց տարբեր մասնագետներ, բնապահպաններ կետ առ կետ նշում են հանքավայրի շահագործման ռիսկերը, դրա թողած հետևանքները։ Դրանք Ձեզ հավատ չե՞ն ներշնչում։

– Ես չեմ ուզում ոչ մի բնապահպանի բան ասել, բայց նրանք էլ տեղի անտեղի վեր են կենում և հայտարարում, որ Ջերմուկում ուրան կա։ Բայց դա էլ է չէ ազդում քաղաքի վրա։ Հիմա էլ վեր կենանք և դեռ ոչ մի բան չսկսած աղմուկ բարձրացնենք, թե Ջերմուկի բուժիչ ջրերը պղտորվել են և այլն։ Թե մի տասը մարդ գալիս էր Ջերմուկ հանգստանալու, դա էլ չի գա։ Այդ ժամանակ ինչ ենք անելու, առանց այդ էլ այս քառօրյա պատերազմից հետո Ջերմուկը Ջերմուկ չէր նախորդ տարվա համեմատ։

– Բայց լռելով ու ոչինչ չանելով Ձեզ թվում է խնդիրը լուծում կստանա ու տուրիստների հոսքը Ջերմուկ կավելանա՞։

– Ոչ։ Այնպես չէ, որ մենք ոչինչ չենք անում։ Բայց մենք ինչ անում, գրագետ ենք անում։ Իհարկե ցանկալի չէ, որ ոսկու հանքը տուրիզմի կենտրոնի մոտ լիներ, բայց հիմա ինչ անենք։ Հանքն այնտեղ է, ու եթե բնապահպանական նորմերը ճիշտ պահպանվեն, միջազգային չափորոշիչների համաձայն, ոչ մի վտանգ էլ չի լինի։ Իրենք էլ հավաստիացնում են, որ այդպես է լինելու։

Պարոն Հովհաննիսյան, բայց եթե հանքավայրի շահագործումը ողջ ծավալով սկսած լինի և բնապահանների նշած ռիսկերն ի հայտ գան, Դուք հավատո՞ւ եք, որ ծրագիրը կկասեցվի։

– Միանշանակ։ Մենք բոլորս, Ջերմուկի բնակիչներով ոտքի կկանգնենք ու ես հավատում եմ, որ կկանգնեցնեն շահագործումը։ Բայց պետք է համոզվենք, որ նման վտանգ կա, որ անհրաժեշտություն կա ոտքի կանգնել, քանի որ դա խոշոր ներդրումային ծրագիր է, դրանից երկրին մեծ օգուտներ կլինեն։ Մենք մինչ այս դիմել ենք կառավարությանը, տարբեր մասնագետների, ուսումնասիրություններ ենք անցկացրել, և եթե բոլոր նորմերը խստորեն պահպանվեն, ապա, կրկնում եմ, ոչ մի վտանգ էլ չի լինի։ Ինչ եք կարծում, հակառակ դեպքում տասը տարվա ծրագրի պատճառով մի ամբողջ քաղաք պետք է թողնենք քայքայե՞ն։ Իրենք ամենամեծ խնդիրը մեր համայնքի հետ են ունենալու։

– Իսկ հանքավայրի շահագործումը որևէ օգուտ կլինի՞ Ջերմուկին։ Հնարավո՞ր է դա է Ձեզ հետ պահում։

– Բնական է։ Եթե հիմա Ջերմուկն էլ համայնք է դառնում, բյուջեն քառապատկվում է ու եթե հազար մարդ էլ պետք է մնա Ջերմուկում, իրենց աշխատողները, բնական է, որ օգուտ կա։ Բայց կարող է այնպիսի վնաս լինի, որ այդ օգուտը դրա համեմատ շատ չնչին լինի։ Հիմա մենք սրա մասին ենք մտածում ու քննարկումներ տանում։ Այնպես չէ, որ մենք ծափահարելով ընդունում ենք Ամուլսարի ծրագիրը։ Կրկնում եմ, մենք ողջունում ենք ցանկացած ներդրում, բայց նաև պատրաստ ենք ցանկացած պահի նրանց հեռացնել մեր քաղաքից, եթե պարզ դառնա, որ Ջերմուկը վտանգված է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում