Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

«Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը». Ռումինիայի դեսպան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունից:

Նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` համատեղ աշխատանքի համար` ընդգծելով, որ այս ընթացքում հաջողությամբ իրականացվել են մի շարք կրթական և գիտական նախագծեր:

Մասնավորապես, համատեղ ջանքերով երկրորդ շունչ է հաղորդվել Բուխարեստում հայոց լեզվի ամբիոնի աշխատանքներին, ստորագրվել է գիտության ոլորտում համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրականացվել են համատեղ գիտական նախագծեր, ինչպես նաև ակտիվացել են միջբուհական և միջուսանողական կապերը:

Արմեն Աշոտյանի խոսքով` հատկանշական է, որ Ռումինիայից հետո Բոլոնիայի քարտուղարության ղեկավարությունն անցել է Հայաստանին, որից հետո ամիսներ շարունակ ռումինացի կոլեգաներն օգտնել են իրենց հայ գործընկերնին` համաեվրոպական կարևորության նախագիծը հաջողությամբ իրականացնելու համար:

Տիկին Պրունարիուն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` ընդգծելով, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության 6.5 տարիների ընթացքում հասցրել է սիրել Հայաստանը և նրա ժողովրդին: «Ես ընդմիշտ կմնամ Հայաստանի ընկերը»,-նշել է դեսպանը` ընդգծելով, որ իր ամենաամեծ հաջողությունը համարում է կրթության և մշակույթի ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը:

Ըստ տիկին Պրունարիուի` ցանկացած հաջող հարաբերության համար պարտադիր պայման է երկողմանի հետաքրքրությունն ու շահագրգռվածությունը:

«Շնորհակալություն, որ սիրեցիք մեր երկիրը. ես հույս ունեմ, որ Ձեր լավ հուշերը կպահպանեք ողջ կյանքի ընթացքում: Համաձայն եմ. եթե կա երկուստեք շահագրգռվածություն, արդյունքներն ակնհայտ են: Կրթության և մշակույթի ոլորտներն իրականում ամենաարագն են մերձեցնում երկու ժողովուրդներին, որն էլ իր հերթին խթան է հանդիսնում նաև տնտեսական և քաղաքական համագործակցության համար”,-նշել է Արմեն Աշոտյանը` հույս հայտնելով, որ լավ ավանդույթների վրա ձևավորված համագործակցությունն առաջիկայում ավելի ամուր ինստիտուցիոնալ հիմքերի վրա կդրվի:

Հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը կրթության ոլորտում հայ-ռումինական կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման գործում ունեցած ավանդի համար տիկին Կրինա Ռոդիքա Պրունարիուն պարգևատրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` “Ոսկե հուշամեդալով”:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում