Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

«Նախագահին իմպիչմենթի կարելի է ենթարկել միայն պետական դավաճանության կամ ծանր հանցագործության համար»

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն օրեր առաջ կայացած մամլո ասուլիսում հայտարարեց նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելու Կոնգրեսի մտադրության մասին: Կոնգրեսը հռչակեց իմպիչմենթ հայտնելու իրավաքաղաքական հիմքերը՝ հղում անելով Սահմանադրության 57-րդ հոդվածի առաջին մասին՝ «Հանրապետության Նախագահը կարող է պաշտոնանկ արվել դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար»: Կոնգրեսը մասնավորեցնում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը մարտիմեկյան իրադարձություններին, ընտրությունների կեղծումը, բայց նրանց հրապարակման համաձայն՝ Ս․ Սարգսյանը խախտել է Ընտրական օրենսգրքի 78.1 հոդվածի պահանջը, ըստ որի` ՀՀ վարչապետը չի կարող պաշտոնավարել` միաժամանակ լինելով նաև ՀՀ նախագահի թեկնածու՝ բացառությամբ այն դեպքի, երբ վարչապետը նաև հանրապետության նախագահի պաշտոնակատար է, և այլն:

Միևնույն ժամանակ, քաղաքական ուժերը նշում են, որ նախագահին իմպիչմենթ կարելի է հայտնել նաև այն բանի համար, որ նա, գերազանցելով իր լիազորությունները, ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի զեկույցին շատ կոպիտ է հակադարձել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը նշեց, որ Սահմանադրության մեջ նախագահին իմպիչմենթ հայտնելու բացառապես մեկ հիմք կա՝ դա պետական դավաճանությունը կամ ծանր հանցագործությունն է, բայց Հայ ազգային կոնգրեսը պետք է ցույց տա, թե ինչ հիմք ունի նման բան ասելու համար, այլապես այս ամենը, նրա խոսքերով, «հեքիաթի է նման»։

«Ընդհանրապես նախագահին իմպիչմենթի ենթարկում են հետևյալ կերպ՝ Ազգային ժողովը ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը պետք է տա դրական եզրակացություն իմպիչմենթի հիմքերի վերաբերյալ, այսինքն իրականում նախագահի կողմից ծանր հացագործություն կամ հայրենիքի դավաճանություն եղե՞լ է, թե՞ ոչ: Եթե Սահմանադրական դատարանը դրական եզրակացություն չի տալիս, ապա հարցն ընդհանրապես օրակարգից դուրս է գալիս, իսկ եթե տալիս է, ապա Ազգային ժողովը ձայների ընդհանուր թվի երկու երրորդով կարող է իմպիչմենթի ենթարկել նախագահին: Բայց կրկնում եմ՝ իմպիչմենթ հայտնում են միայն մեկ հոդվածով՝ պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության և ոչ թե՝ քաղաքական նկատառումներով»:

Վարդան Այվազյանը հավելեց, որ Հայ ազգային կոնգրեսը բացի այն, որ պետք է հիմնավորի Սահմանադրութան այդ կետը, պետք է նաև 2/3 մեծամասնություն ունենա խորհրդարանում, այլապես նախաձեռնությունն արդեն իսկ անլուրջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում