Wednesday, 15 05 2024
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր

Սերժ Սարգսյանի «նավաշինական» բիզնեսը

Վերջին օրերին շատերն են փորձում բացատրություններ գտնել այն հրաժարականներին, պաշտոնանկություններին և խիստ ու ոչ խիստ նկատողություններին, որոնք տեղի են ունենում ներիշխանական հաճախակիացած բախումների տեսքով: Մի մասը տեղի ունեցողը թատրոն է որակում, մեկ այլ մաս համարում է, որ իշխանությունները միատարր չեն, և առկա է շահերի լուրջ բախում: Կան մարդիկ, որոնք համարում են, որ իշխանության ներսում տեղի ունեցողը արտաքին ազդեցությունների, գերտերությունների, Ռուսաստանի և Արևմուտքի պայքարի արտացոլում է:

Այս բոլոր վարկածներն ըստ ամենայնի տեղ ունեն ընդհանուր երևույթի մեջ, և այն կազմված է ոչ թե մեկ կամ երկու, այլ բոլորի ամբողջությունից: Այսինքն` կա թե՛ թատրոն, թե՛ ներիշխանական շահերի բախում, թե՛ արտաքին ազդեցություն: Չկա միայն կոռուպցիայի դեմ իրական պայքարի ցանկություն: Այդ մի բանի բացակայության հարցում կարելի է համոզված լինել հաստատապես: Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունը շատ սերտորեն է կապակցված կոռուպցիոն թելերով, և ամբողջական բացահայտումը բացառվում է: Կարող են լինել այլ դրվագներ ևս, ինչպես Կոստանյանի կամ Եպիսկոպոսյանի դեպքում, որոնք, սակայն, իրականում ունեն խորքային բոլորովին այլ համակարգային պատճառներ: Վերադառնանք ներիշխանական վիճակին:

Թատրոնի էլեմենտներն այստեղ ակնհայտ են, առնվազն երբ ոմանք զարմանում են, թե ինչպես են թալանում կամ լափում բյուջեն: Հայաստանի որևիցե մի պաշտոնյայի համար գաղտնիք չէ ոչ միայն դա, այլ հենց ինչպեսը բառի բուն իմաստով, այսինքն` մեխանիզմը, որով յուրացվում են պետական գումարները: Սակայն թատրոնի անհրաժեշտությունն ինքնին խոսում է ինչ-որ բանի մասին: Այսինքն` իշխանությունը չէր կարող պարզապես պարապությունից խաղալ այդ թատրոնը: Հայաստանի իշխանությունները պարապությունից միայն կազինոներում են խաղում: Եթե խաղում են Ազգային ժողովում, մամուլի առաջ, ուրեմն զգում են դրա անհրաժեշտությունը:

Ի՞նչն է զգացնել տալիս այն: Տարբեր գործոններ` սկսած այն բանից, որ 21-րդ դարում նույնիսկ Հայաստանում է տեղեկատվությունը դառնում ավելի ու ավելի մատչելի, վերջացրած տեղեկատվության առատ հոսքի, ինչպես նաև վերջին տարիներին քաղաքական ու քաղաքացիական ակտիվ կյանքի արդյունքում հանրային գիտակցության վերափոխումների փաստով: Հասարակությունն այլևս այլ կերպ է նայում իրերի դրությանը, ինչն իշխանությանը ստիպում է գոնե մակերեսի վրա իրեն պահել այլ կերպ: Եվ որքան հասարակության մեջ վերափոխման գործընթացները խորանան՝ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տեմպի պահպանման պայմաններում, այդքան իշխանությունը ստիպված է լինելու ավելի ու ավելի նոր շերտերում փոխել իր` այսպես ասած բնական պահվածքն ու թատրոն խաղալ, ավելի ու ավելի խորքային հարցերում էլ դերասանություն անել, բերել դրանք հրապարակ և լուծել կամ կարգավորել հրապարակում:

Այսինքն` թատրոնի և հանդիսատեսի տարբերությունն է նվազելու, այդ թատրոնը դառնալու է ավելի ու ավելի կամերային, բեմը հավասարվելու է հանդիսատեսին: Իսկ այդ գործընթացը անկասկած ուղեկցվելու է իշխանական համակարգի համար նորանոր կատակլիզմներով, որոնք կանգնեցնել այդ համակարգն այլևս անզոր է: Միևնույն ժամանակ, այդ կատակլիզմները պայմանավորված են իշխանական ռեսուրսների կտրուկ անկմամբ: Համաշխարհային ճգնաժա՞մն է դրա պատճառը, թե՞ զուտ ներհայաստանյան-համակարգային ճգնաժամը` էական չէ: Կա երկուսի ազդեցությունն էլ: Ի վերջո, Հայաստանում հաստատվել էր իշխանական մի մոդել, որը պահանջում է ռեսուրսային մշտական սնուցում, գերհագեցածություն: Մինչդեռ Հայաստանի տնտեսական կարողությունները բավարար չեն այդ մոդելի և հարաճուն պահանջարկի բավարարման համար: Դրան գումարվում է նաև միջազգային ճգնաժամը, և արդյունքն այն է, որ ռեսուրսները սղվում են, և սրվում է դրանց համար պայքարը իշխանական տարբեր բևեռների միջև, որոնց վրա էլ կատարվում են արտաքին որոշակի խաղադրույքներ, և խաղը դառնում է էլ ավելի անզիջում, որովհետև հաղթողին շողում է գրեթե ամեն ինչ, իսկ պարտվողին՝ ոչինչ:

Ենթագիտակցական մակարդակում բոլորը հասկանում են, որ նավակի նավավարն իրենք չեն, նավավարը Հայաստանում չէ, և իրենց պայմանավորվածությունները ոչինչ են, եթե նավավարը որոշի փոխել կուրսը այս կամ այն ուղղությամբ: Ու կրկին արթնանում է ինքնապաշտպանության բնազդն, ու սկսվում են փոխադարձ հարձակումները։ Ամենահետաքրքրականն այստեղ հարցն է, թե ինչ է անում այս համակարգում Սերժ Սարգսյանը: Նա փորձում է մնալ ջրի երեսին: Դրա տարբերակը նավի մեջ լինելն է, սակայն Սերժ Սարգսյանը չի ուզում լինել ընդհանուր նավի մեջ, որովհետև այդ դեպքում նա ոչ մի կերպ չի տարբերվելու մյուսներից, և նրան չեն ճանաչելու որպես հարցերը կարգավորող դատական ատյան: Դրա համար Սերժ Սարգսյանը մի կողմից պետք է իրեն դուրս դնի նավակից, իսկ մյուս կողմից էլ չսուզվի ջրի տակ՝ մինչև որ կհասցնի կառուցել իր նավակը: Եվ որպեսզի, այսպես ասած, ընդհանուր նավակի մեջ գտնվողները նրան չխանգարեն՝ իր նավակը կառուցելու հարցում, քանի որ դրա տախտակամած Սերժ Սարգսյանն արդեն կվերցնի նրանց, ում ինքն է ուզում, իսկ մյուսներին կհանձնի բախտի քմահաճույքին, Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որ այդ մյուս նավակում անընդհատ լինի շահերի բախում և փոխադարձ հարձակումներ: Այս իմաստով, շատ հավանական է, որ ներիշխանական սկանդալներ ինչ-որ առումով հրահրում է նաև Սերժ Սարգսյանը, համակարգին ու հասարակությանը զբաղեցնելու և իր «շինարարությանը» չխանգարելու համար: Նրան այդ հնարավորությունը տալիս են նաև արտերկրից, ընդ որում` ազատության և վստահության փոքր տարբերությամբ թե՛ Ռուսաստանից, թե՛ Արևմուտքից, որովհետև Սերժ Սարգսյանը կարծես թե ամեն մեկին առանձին-առանձին խոստանում է, որ իր նավակը կկառուցի այնպես, որ այն շարժվի հենց իրենց ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ Սարգսյանը փորձում է անել այնպես, որ արդեն եղած իշխանական նավի պայքարում ակտիվ ներգրավվեն նաև Ռուսաստանն ու Արևմուտքը: Այդպիսով նրանք էլ կարող են զգալիորեն շեղվել իր՝ Սերժ Սարգսյանի նավի կառուցումից, և այդպիսով նա հնարավորություն կունենա ձգել շինարարությունը հնարավորինս երկար, իսկ մյուս կողմից` Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի փորձում է անել այնպես, որ արդեն եղած նավում իր գործը անեն Ռուսաստանը կամ Արևմուտքը՝ նայած ով ավելի կենսունակ կգտնվի, երբ վերջում արդեն Սերժ Սարգսյանի ընտրությունը կվերածվի զուտ մեխանիկական հարցի, և նա կընտրի հաղթող Արևմուտքին կամ հաղթող Ռուսաստանին` այդպիսով չվտանգելով իր իշխանությունը: Բայց մոլորություն կլինի, իհարկե, կարծել, թե Ռուսաստանն ու Արևմուտքը դա չեն հասկանում: Առայժմ չեն արտահայտվում կոնկրետ, թեև անում են բավական հստակ ակնարկներ: Այնպես որ, երբ Սերժ Սարգսյանի գործը կանեն Արևմուտքը կամ Ռուսաստանը, հետո նրան չեն սպասի, որ իբրև պարգև Սերժ Սարգսյանն ընտրի հաղթողին: Նրանք կընտրեն Սարգսյանին և արդեն ոչ թե որպես պարգև, այլ որպես պարկուճ՝ բայց դատարկ, որն այլևս ոչ մի ուղղությամբ կրակելու պիտանի չէ և կամ դեն է նետվում, կամ լավագույն դեպքում հայտնվում ինչ-որ ցուցափեղկում՝ որպես հուշ կամ թանգարանային նմուշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում