Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Սերժ Սարգսյանի վերջին հենարանը մնացել են պատժիչ ոստիկանությունն ու քրեածին տարրերը. Նարինե Մկրտչյան

«Սերժ Սարգսյանի թե՛ շնորհակալությունը, թե՛ ներողությունը ընդհանրապես անարժեք են հատկապես ազատ, չվերահսկվող մամուլի համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի ելույթին, ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։ «Այնպիսի անօրեն երկրում, ինչպիսին նա դարձրել է Հայաստանը, Սերժ Սարգսյանի ներողությունը ձևական բնույթ էր կրում, մանավանդ որ լրագրողների հանդեպ բռնությունները հստակ ծրագրավորված էին։ Մենք ոչ միայն չենք մոռանալու, այլ հիշելու և պահանջելու ենք»,- հավելեց տիկին Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը օրերս անդրադառնալով հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերին, լրագրողների նկատմամբ բռնություններին ու ծեծին, նրանց հորդորեց մոռանալ կատարվածը։ «Ես նաև ներողություն եմ խնդրում մեր լրագրողներից հուլիսի 29-ի՝ լույս 30-ի գիշերվա դեպքերի համար. սա մեր ամենաէական բացթողումն էր այս օրերի ընթացքում: Բոլոր հետևություններն անշուշտ, արվելու են: Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Նարինե Մկրտչյանի խոսքերով՝ այս ամենը քրեական հանցագործություններին, բռնություններին իրավական գնահատական տալու փոխարեն ներողությամբ բավարարվելը, այդ բռնությունների հեղինակներին շնորհակալություն հայտնելը փաստում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը այդպես էլ որևէ հետևություն չի արել 15 օր շարունակ Հայաստանում տիրած արտակարգ վիճակից , որի պատճառները ևս գնում են դեպի իշխանություն։ «Հայաստանում երեխայի համար անգամ պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հետևություններ չի արել ու չի անելու թե՛ ապրիլյան, թե՛ հուլիսյան դեպքերից: Նրա վերջին ելույթը վկայեց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվի, ավելի ճիշտ՝ կփոխվի դեպի վատը, քանի դեռ նրա վարչախումբը չի հեռացել իշխանությունից: Նա շնորհակալություն էր հայտնում նրանց, ովքեր օգնեցին, որ շարունակվի իր՝ երկրի համար աղետալի իշխանությունը։ Ծավալվող իրադարձությունները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի վերջին հենարանը մնացել է ոստիկանությունը, ընդ որում՝ պատժիչ ոստիկանութունը և քրեածին տարրերը, որոնց էլ շնորհակալություն էր հայտնում: Դրանով իսկ ի ցույց դնելով, որ հետայսու ևս նրանց վրա է հենվելու»,- նկատեց տիկին Մկրտչյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում