Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Պետք է իշխանության ձեռքը բռնել շատ ամուր և ասել բավական է, կանգ առեք. Նաիրա Զոհրաբյան

«Բռնությամբ հնարավոր չէ արդարություն հաստատել»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Սասնա ծռեր» խմբի գործողության հետ կապված վերջին օրերի իրադարձությունների ընթացքում առաջին անգամ ամրագրվեց, որ ժողովուրդը պաշտպանում է զենքով պայքարողներին:

Ն. Զոհրաբյանի դիտարկմամբ՝ հանրության մի հատված, ըստ էության, լեգիտիմացրեց զենքով հարց լուծելու գործելաոճը: Նրա խոսքով՝ մտահոգիչ է, որ հանրության մի մասի համար ոչ միայն ընդունելի, այլ նաև ողջունելի դարձավ զենքով հարց լուծելու երևույթը:

«Ամենավտանգավոր բանը, որ այսօր մենք կարող ենք արձանագրել, դա հանրության մի հատվածի ծայրաստիճան ռադիկալացումն է, ինչի համար ես ինձ իրավունք չեմ վերապահի մեղադրել այդ մարդկանց, սակայն ես երբևէ չեմ պաշտպանի, և ԲՀԿ-ն ևս չի պաշտպանելու նման մեթոդներով հարցեր լուծելու գործելաոճը:
Ինչքան էլ հասկանամ հուսահատության հասած մարդու ցասումը, ինչքան էլ փորձեմ վերլուծել և արդարացնել, թե ինչի է ընդունակ հայրենասեր մարդը, միևնույն է՝ մարդ սպանելով, պատանդ վերցնելով հնարավոր չէ օրենքի երկիր կառուցել»,- նշեց Ն. Զոհրաբյանը:

Նրա գնահատմամբ՝ այս ամենի մեղավորը ոչ թե հանրության ռադիկալ հատվածն է, այլ իշխանությունը: «Առաջին մեղավորն իշխանությունն է, որովհետև անընդհատ խոստումներով, անընդհատ իմիտացիաներով՝ յուրաքանչյուր հռչակված պայքար իմիտացիաներից այն կողմ չի անցել: Մենք բոլորս պետք է հասկանայինք, որ գալու այդ կրիտիկական պահը, երբ որ զենքով հարց լուծելը լեգիտիմացվելու է:

Իշխանությունը դասեր պիտի քաղեր անցած 25 տարիների ընթացքում, անընդհատ գործել է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքը, հետևություններ և քայլեր պետք է արվեին վաղուց:
Մեր երկրում արդեն «Ջինը շշից բաց է թողնվել», եթե իշխանության կողմից կոնկրետ քայլեր չձեռնարկվեն, ամեն օր մենք ունենալու ենք նույն իրավիճակը, առաջիկա ՏԻՄ ընտրությունները ևս վերածվելու են նման գործընթացների»:

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ այս իրավիճակից ելքեր գտնելու համար լրջագույն համակարգային փոփոխություններ պետք է իրականացվեն. «Եթե իշխանությունը մեկ- երկու «կիլկիի պիտի փուռը տա» և, ըստ էության, ոչինչ չփոխվի, սա լինելու է վերջի սկիզբը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում