Tuesday, 14 05 2024
12:01
Բելգիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների նոր փուլը
Ադրբեջանը Իրանի հետ լարվածությու՞ն է հրահրում
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը

Ստրասբուրգում Հովիկ Աբրահամյանին հիշեցրել են Գրիշա Վիրաբյանի մասին

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ հունիսի 26-27-ն աշխատանքային այցով Ստրասբուրգ էր մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ստրասբուրգում նա հանդիպումներ էր ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժան Կլոդ Մինյոնի, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ:

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հանդիպումների ժամանակ Հովիկ Աբրահամյանին հիշեցրել են ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանի դատական գործի մասին: Նշենք, որ հենց Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի վճռով Գրիշա Վիրաբյանին կառավարությունը 25 հազար եվրո վճարեց՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, ևս 6 հազար եվրո՝ որպես դատական ծախսերի փոխհատուցում: Վիրաբյանի գործով Եվրադատարանը ՀՀ կառավարությանն անուղղակիորեն մեղադրել է սուտ բացատրություններ տալու համար:

Մասնավորապես, 2004-ի ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժնում Վիրաբյանի՝ խոշտանգման հետևանքով ստացած մարմնական վնասվածքների վերաբերյալ ՀՀ կառավարության տված բացատրությունները ՄԻԵԴ-ը որակել է «ծայրահեղ կասկածելի և անհավանական»: Նշենք, որ խոսքը դեռ 2004 թվականի ապրիլյան իրադարձություններից հետո տեղի ունեցած մի դեպքի մասին է, որտեղ մեծ դերակատարում են ունեցել Ռոբերտ Քոչարյանը, ԱԺ ներկայիս նախագահ Հովիկ Աբրահամյանը և Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ 2004 թվականի ապրիլի 24-ին այն ժամանակ դեռևս ոստիկանության Արարատի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Մովսիսյանի, մարզի պետավտոտեսչության պետ Ավետիք Հարությունյանի և ոմն «Պոլիս Արմենի» հետ խոշտանգել էին Գրիշա Վիրաբյանին և դա, ըստ էության, ապացուցել էր ՄԻԵԴ-ի վճիռը։

Գրիշա Վիրբյանը Բելգիայում քաղաքական ապաստան է ստացել և դեռ այն ժամանակ հիմնել հասարակական կառույց, որը կրում է «Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից և նրա ընտանեկան կլանից տուժածների կոմիտե» անվանումը։

«Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում Գրիշա Վիրաբյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը այն ժամանակ խնդիրներ էր ստեղծել նաև իր հարզատների համար, սակայն Եվրոպական դատարանում գործը շահելուց հետո ինքն իր նպատակին հասած մարդ է և հիմա Հ․ Աբրահամյանին անուշադրության է մատնել. «Մանավանդ որ Հայաստանում քաղաքական իրադարձություններ ընդհարապես չեն լինում, այս պահին առանձնապես մեծ առիթներ չեն եղել, որ իր վարքագծին, շրջապատին անդրադառնամ։ Ես այն մարդը չեմ, որ չեղած տեղը խոսեմ, չի կարող պատահել, որ ես իր հետ համաձայնության եմ եկել և մոռացել ամեն ինչ: Տղաներն այստեղ կատակով ասում են՝ «Վերջը քո բարերար ազդեցությամբ ինքն իրեն զուսպ պահեց»:

Ի՞նչ ասեմ, այդ մարդու ախորժակը չի բավարարում. տոննայով դիզվառելիք են գնել պետության հաշվին, ուղղակի ինձ մոտ արդեն անցել է այդ ամեն ինչը։ Ինչ վերաբերում է իրենց հիշատակմանը, ես վաղուց եմ ասել՝ ես մեղավոր չեմ եղել, ես մաքուր եմ եղել, իմ դեմ քրական գործ է սարքվել, անարդարացի կեպով սարքել են, իսկ ես արդար կերպով հասել եմ իմ վճռին, թե ինչ հետևանքներ կունենա մեղավորների համար՝ դժվարանում եմ ասել, որովհետև Հայաստանում մինչև հիմա օրենք չի գործում»:

Գրիշա Վիրաբյանն ավելացրեց, թե բնական է, որ որպես պետական պաշտոնյայի՝ Հ. Աբրահամյանին անընդհատ կհիշեցնեն այդ մասին, և ինչ որ նա արել է, այդքան շուտ չի մոռացվի. «Դեպքեր են եղել ոչ թե մենակ ինձ հետ, այլ 2004 թվականին ապօրինաբար մոտ 500 մարդու են ձերբակալել։ Դա մեր իշխանությունների ամոթն է, որ դրսում չեն մոռացել։ Կեղծված ընտրություններով են իշխանության գալիս, բնական է՝ միշտ շանտաժ են անելու մեր իշխանություններին և հիշեցնելու իրենց արարքները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում