Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

«ՎՊ բացահայտումների արդյունքում հանրությունն էլ ավելի է հիասթափվում և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից»

Երկրում տեղի ունեցող քաղաքական խմորումներից ոչ կշահի ընդդիմությունը, ոչ էլ՝ իշխանությունը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի սոցիոլոգների ասոցիացիայի նախագահ, սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը՝ խոսելով այն մասին, թե ինչպես հասարակությունը կընկալի ՎՊ հաշվետվության շուրջ տեղի ունեցող ներիշխանական խմորումները:

Սոցիոլոգը համոզված նշեց, որ «իշխանության նկատմամբ հանրային վստահությունն ավելի նվազում է ոչ թե այն պատճառով, որ թերացումների մասին հասարակությունը չգիտեր (իհարկե՝ գիտեր, գիտեր, որ թերացումներ են լինում, հափշտակումներ են լինում, դրանք չեն բացահայտվում, հարուցված քրեական գործերը մինչև վերջ չեն հասնում), այլ այն պատճառով, որ մեղավորներն իրենց արժանի պատիժը չեն կրում»:

«Այն փաստը, որ այդ յուրացումների մասին հրապարակային զեկուցվում է ԱԺ-ում և հետևանքներ չեն լինում, իշխանությունը չի արձագանքում, ինչպես ժողովուրդն է ընկալում այդ գործընթացները, այսինքն՝ անմիջապես պատժում մեղավորներին, որպեսզի հաջորդ անգամ նույն բանը չկրկնվի, դառնում է քննարկման առարկա, մեկնաբանվում է որպես կուսակցական խժդժություն, այսինքն՝ բոլորովին այլ որակումներ են տրվում, որն էլ հիասթափեցնում է հասարակությանը: Եթե պատժվեին, կլիներ նորմալ գործընթաց, և իշխանության նկատմամբ վերաբերմունքը դրական կդառնար: Բայց հիմա դա վերածվում է ինչ-որ ներկուսակցական , ներիշխանական խնդիրների, որից մարդիկ էլ ավելի շատ են հիասթափվում»,- տեսակետ հայտնեց Գևորգ Պողոսյանը:

Վերջինս, անդրադառնալով ընդդիմությանն, ասաց, որ այն, իհարկե, կարող էր այդ իրավիճակն օգտագործել հօգուտ իրեն, բայց այն ընդդիմությունը, որն ունենք այսօր և այն ընդդիմությունը, որը ձևավորվեց ՀՀ նախագահական և Երևանի ավագանու ընտրություններից հետո, ի զորու չէ օգտվել այս իրավիճակից: «Հասարակությունը լուրջ ակնկալիքներ ուներ ընդդիմությունից, բայց ընտրական գործընթացների ընթացքում հիասթափություն ապրեց, և մտածել, թե ընդդիմությունն այս անգամ առիթից կօգտվի, անիմաստ է: Փորձը ցույց է տալիս, որ շատ ավելի լուրջ առիթներից, ցավոք սրտի, այդ ընդդիմությունը չկարողացավ և չօգտվեց: Եթե ընդդիմությունն ունենա այն պահվածքը, որը մինչև այսօր ունի, լուսանցքում է մնալու»,- ասաց Գևորգ Պողոսյանը՝ եզրափակելով, որ երկրում այսօր տեղի ունեցող քաղաքական գործընթացներից՝ խմորումներից ոչ ընդդիմությունը կշահի, ոչ էլ՝ իշխանությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում