Saturday, 11 07 2026
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին

Նախարարներն ու Սերժ Սարգսյանը վիրավորում են հասարակությանը

Կառավարության անդամները իրար հետևից շարվեշարան ասուլիսներ են տալիս և հայտարարում, որ բյուջեն չի կարող թալանվել, որ պետական միջոցները տեղում են և վտանգված չեն: Նախարարների այս հավաստիացումները տեղավորվում են Սերժ Սարգսյանի խորհրդակցության տրամաբանության մեջ, որով ազդարարվեց, որ սկսվում է բյուջետային չարաշահումների մասին հերքումների քաղաքականությունը:

Սակայն տարօրինակն այն է, որ այս քաղաքականությունը հերքում է հենց իրեն՝ Սերժ Սարգսյանին: Նախարարները հայտարարում են, որ բյուջեն չի թալանվում, պետական միջոցները վտանգված չեն, իսկ մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը հայտարարում էր. «Մենք տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ այդ մրցույթները շահում են կազմակերպություններ և մարդիկ, ովքեր առնչություն չունեն տվյալ ոլորտների հետ: Շինարարական մրցույթները շահում էին, հիմա էլ շահում են մարդիկ, ովքեր շինարարության հետ կապ չունեն: Այնուհետև այդ աշխատանքները ինչ-ինչ պայմաններով ստիպված են լինում կատարել ուրիշների միջոցով: Խոսքս դասական եղանակներին չի վերաբերում: Ամենավատն այն է, որ այդպիսի դեպքերում փաստաթղթերը կազմում են շատ ճիշտ, օրենքի տառին համապատասխան, և շատ դեպքերում այդպիսի մարդկանց ձեռքից բռնելը դժվար է լինում: Բայց մենք շատ հստակ գիտենք կամ գոնե կասկածում ենք, որ դեպքն այդպիսին է: Ասածս հետևյալն է, որ փաստաթղթերի ճիշտ կազմումը դեռևս երաշխիք չէ, որ գործընթացն ընթանում է արդար, արդյունավետ և պետության համար ընդունելի եղանակով: Այսինքն՝ այսպիսի դեպքերում միշտ չէ, որ մենք կարողանում ենք պետական միջոցներն արդյունավետ օգտագործել, մինչդեռ պարտավոր ենք: Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք, և մեր ջանքերն այդ ուղղությամբ, իհարկե, պետք է ավելացնենք»:

Ասինքն՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ պետական միջոցները թեև փաստաթղթերով անվտանգ են, այնուամենայնիվ՝ բոլորը գիտեն, որ դրանք վտանգված են, որ մսխվում են և յուրացվում: Բայց հետո նա ազդակներ է հաղորդում, որ պետք է հերքել այդ ամենը, իսկ նախարարներն էլ, բնականաբար, սկսում են հերքել, հայտարարում են, թե ոչ մի թալան չկա:

Միգուցե նրանք թալան ասածը պատկերացնում են այն, երբ փողը հենց պետական գանձարանից պարկերով տանում են տուն: Իհարկե, նման թալան չկա: Թալանը կազմակերպված է, ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ փաստաթղթավորված: Հետևաբար Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանն ու նրանց նախարարները հայտնվում են, մեղմ ասած, տհաճ և անհարմար իրավիճակում: Սակայն առավել անհարմար վիճակում է հայտնվում հասարակությունը, որովհետև նման վարքագծով նրանք մարդկանց պարզապես հիմարի, տգետի տեղ են դնում, եթե չօգտագործենք առավել կոշտ բառեր:

Նման մակարդակի արդարացումները կամ հերքումները վիրավորական են ցանկացած հասարակության, քաղաքացու համար, որովհետև եթե որևէ մեկը կարծում է, թե իր՝ նման խոսքերը լսելուց հետո հավատացողներ կլինեն, ուրեմն կամ ինքն ունի խնդիրներ բանականության հետ, կամ բանականության հետ խնդիրների հարցում կասկածներ ունի դիմացինի, այսինքն՝ հասարակության, քաղաքացիների նկատմամբ: Այսինքն՝ բավական չէ իշխանությունը փաստաթղթավորած, անարգել կողոպտում է քաղաքացուն՝ նրա ձևավորած բյուջեն, դեռ մի բան էլ վիրավորում է հասարակությանը:

Այդ ամենը չէր լինի, եթե Հայաստանում անկախ դատարան լիներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կդիմեր իշխանությունների դեմ հայցով, որոնք իրեն ուղղակի հիմարի տեղ են դնում, և կպահանջեր փոխհատուցում: Բայց Հայաստանում դատական համակարգը բավարարում է միայն իշխանություններին կամ նրանց հովանավորություններից օգտվողներին: Հայաստանում միայն նրանք են պաշտպանված «վիրավորանքներից», և միայն նրանք են, որ կարող են անարգել վիրավորել բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում