Tuesday, 14 05 2024
Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին
Ուղիղ․ Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովը
Եվրոպական ներդրումային բանկի այս ծրագրի գնահատված ընդհանուր արժեքը կկազմի 37.1 մլն եվրո. փոխքաղաքապետ
ՔՊ խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին Երևանի ավագանիում կփոխարինի Քրիստինե Վարդանյանը
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը

Ոչ ոք չի համակերպվի իր հանգուցյալին այրելով հրաժեշտ տալուն. քահանա

Գերեզմանատներում տեղերի խիստ կրճատումը և հողերի պակասությունը բերեց այլընտրանքի ձևավորման՝ դիակիզման մասին օրինագծի մշակման: Լինելով քրիստոնեական պետություն՝ Հայ Առաքելական եկեղեցին կտրուկ մերժում է դիակիզումը՝ մեջբերելով աստվածաշնչյան տողը. «Հող էիր, հող դարձիր»: «Առաջին լրատվական»-ն այս հարցի շուրջ զրուցեց եկեղեցու սպասավոր տեր Շմավոն քահանա Ղևոնդյանի հետ, ում կարծիքով՝ եկեղեցին իր դիրքը վաղուց ասել է և չի պատրաստվում իր դիրքորոշումը փոխել:

Մեր դիտարկմանը, թե հողեր չունենք այլևս գերեզմաններ դարձնելու համար, տեր Շմավոնն ասաց. «Պետք է խելացի մոտենալ և ոչ թե մի հոգու համար քառասունը քառասունի վրա տարածք վերցնել: Ո՞վ է երաշխավորում, որ դիակը այրելուց հետո նույն չափով տարածքներ հետո չեն օգտագործվի: Ոչ ոք չի համակերպվի նման կերպով իր հանգուցյալին հրաժեշտ տալուն, ես համոզված եմ, որ նման ավանդույթ հայերիս մեջ չի մտնի»:

Նա նշեց, որ քրիստոնեական ավանդույթի համաձայն՝ մարդու մարմինը հարգանքի առիթ է, այն մկրտության միջոցով դառնում է հոգու տաճար, և երբ մարդ մահանում է, այդ մարմինը հարգանքով և պատկառանքով հողին պետք է հանձնվի, այլ ոչ թե այրվի:

Ինչ վերաբերում է գերեզմանատների չափերին, ապա նա ասաց, որ մենք շեղվել ենք մեր ավանդույթներից. «Պսևդո մշակույթ է առաջացել, գերեզմանային մշակույթ, այնքան ուռճացած վիճակ է, որ մարդիկ եթե այդքան փողեր ծախսեին մարդու կենդանության օրոք, երևի այդ մարդը 10 տարի ավել կապրեր»:

Նա մեզ փոխանցեց, որ այս հարցում պետք է պետական մոտեցում լինի, օրենքով հստակ պետք է արգելվեն ճոխ գերեզմանները, յուրաքանչյուրը հողատարածք ստանա իր ընտանիքի համար, այլ ոչ թե թոռների ու ծոռների համար էլ պահի տարածք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում