Tuesday, 30 04 2024
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ ստանալու է միջազգայնորեն ճանաչված սահման և պահպանելու է իր ինքնիշխանությունը
Ֆրանսիայի դեսպանը վերադարձել է Ադրբեջան

Պաշտոնական Երևանը կարծում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները արագ չեն կարգավորվի

Ինչպես գիտենք, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը երեկ ներողություն խնդրեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից խոցված «Սու-24» ինքնաթիռի համար, և կարծես ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվելու միտում ունեն:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ այս ամենը ինչքանո՞վ է մտահոգում Հայաստանին, քանի որ, ինչպես գիտենք պատմությունից, թուրք-ռուսական հարաբերությունների մերձեցումից միշտ վնասվել են Հայաստանի շահերը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ես չէի ասի, որ այդ հարաբերությունների մերձեցումից միշտ ի վնաս Հայաստանի քայլեր են կատարվել»:

Նրա խոսքով՝ պատմության մեջ հաճախ են ռուս-թուրքական հարաբերությունները կարգավորվել, սակայն հետո ինչ-որ պահի կրկին հակասության մեջ մտել. «Այնուամենայնիվ, այս իրավիճակը տարածաշրջանի համար կարող է բերել նոր իրադարձություն: Կարծում եմ՝ ավելի շատ տնտեսական նշանակության զարգացումներ կարող են տեղի ունենալ: Բայց այսօր դեռ վաղ է վերլուծություններ անել»:

Այնուհանդերձ՝ Արտակ Զաքարյանը չի կարծում, որ այդ հարաբերությունները շատ արագ կկարգավորվեն և կջերմանան, քանի որ, բացի խոցված ինքնաթիռից ու զոհված օդաչուից, նրանց հարաբերություններում կան բազում այլ խնդիրներ. «Ուստի ես հակված չեմ կարծելու, որ վաղը չէ մյուս օրը Կրեմլում կնստեն ու կգծեն այդ ջերմ հարաբերությունների ճանապարհային քարտեզը, որովհետև կարծում եմ՝ այս հարաբերությունների խաթարումից ավելի շատ տուժում է Թուրքիան, քան Ռուսաստանը: Բայց նաև կարծում եմ՝ Էրդողանի կողմից այդ պաշտոնական «ներողությունը» կարող է որոշակի գործողությունների իրականացման հիմք դառնալ»:

Արտակ Զաքարյանի համոզմամբ՝ ռուս-թուրքական հարաբերությունների լավ կամ վատ լինելուց «մեր անվտանգության նկատմամբ սպառնալիքները չեն փոխվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում