Գերմանիայի մասնագետները խորհուրդ չեն տալիս տարվել պոռնոֆիլմերի դիտումներով: Replyua.net-ի տեղեկատվությամբ` Մաքս Պլանկի համալսարանի գիտնականները մեծամասշտաբ հետազոտության արդյունքում պարզել են, որ պոռնոյի դիտումները բացասաբար են ազդում ուղեղի գործունեության վրա: Փորձին մասնակցել են մի քանի տասնյակ 45 տարեկան տղամարդիկ:
Պարզվել է, որ ինչքան մարդը ավելի հաճախակի է պոռնո դիտում, այնքան ավելի վատ է ուղեղը արձագանքում գրգռվածությանը: Ուղեղի շերտավոր մարմինը, որը պատասխանում է դրան, սկսում է հյուծվել, ինչը ժամանակի հետ հանգեցնում է Պարկինսոնի հիվանդության առաջացման:
Բացի այդ`գիտնականները հայտնաբերել են, որ պարբերաբար պոռնո դիտողների մոտ ուղեղի շերտավոր մարմնի ծավալը փոքր է սովորականից: Սակայն գիտնականներն առայժմ չեն կարող ասել՝ դա կապված է հաճախակի՞ դիտումների հետ, թե՞ հակառակը` պոռնո սիրում են դիտել շերտավոր մարմնի փոքր ծավալ ունեցողները:





































