Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

«Երևանում ամեն ինչ կամ պղծել ենք, կամ քանդել». Կարինե Դանիելյան

Ըստ ՀՀ բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանի՝ Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ բնության հուշարձանները և մարդու ձեռքով սարքված պատմամշակութային հուշարձաններն իրար մոտ են, և շատ կարևոր է, որ դրանց մեծ մասը գրանցվեն ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա ցավով նշեց, որ հուշարձանները խնամելու և աշխարհին ցույց տալու փոխարեն դրանց կողքին ռեստորաններ ենք կառուցում, պղծում դրանք. «Նորավանքը չգրանցեցին ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում հենց այն պատճառով, որ տարածքում ռեստորան կար»:

Հուշարձանների ոչնչացման ցանկում Կարինե Դանիելյանը նշեց նաև Երևանը. «Մենք Երևանում ամեն ինչ կամ պղծել ենք, կամ քանդել: Հյուսիսային պողոտայում 18-րդ դարից մնացած 29 շենք հողին հավասարեցվեց, դատական գործընթաց ծավալվեց, բայց չգիտես ինչպես՝ ավարտվեց»:

Բանախոսն ասաց, որ Երևանի հարավում այնքան ասֆալտ և բետոն են լցրել, այնքան շենքեր են կառուցել, որ Երևանի օդը լրիվ աղտոտվել է, դրան գումարվել են նաև օձերն ու կարիճները. «Երևանի շինարարությամբ օձերին, կարիճներին ասում ենք՝ էստի համեցեք, նրանք էլ գալիս են»:

Ասուլիսի մյուս բանախոս ճարտարապետ Լևոն Իգիթյանը, խոսելով Երևանի ճարտարապետության, մասնավորապես հրապարակի փոփոխության մասին, ասաց, որ արդեն 8-9 մրցույթ է հայտարարվել, բոլորն էլ մերժվել են. «Այս մրցույթով մենք որոշեցինք հասկանալ՝ ինչ են ուզում երևանցիները: Մեշոկներով նամակներ կան հրապարակի փոփոխության վերաբերյալ, չգիտես ինչու, բայց ուզում են ձևափոխություն անել»:

Լևոն Իգիթյանը պատկերասրահի շենքը համարեց անճաշակ և հակաճարտարապետական կառույց: Տիկին Դանիելյանը չհամաձայնեց այս կարծիքին, ասաց, որ եթե դա էլ քանդվի, մայրաքաղաքն ամբողջությամբ կկորցնի իր տեսքը. «Սնկի նման շենքեր են բարձրացել, փակել են Օպերան՝ չնայած օրենքով ասվում է՝ Օպերայի հարակից շենքերը չպիտի լինեն դրանից բարձր»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում