Saturday, 11 05 2024
Բողոքի ակցիաներով և հավաքներով պայմանավորված ՄԻՊ-ն աշխատում է արտակարգ ռեժիմով
COP29-ի նախապայմանը հայ-ադրբեջանական հաշտությու՞նն է
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»

Հայաստանում հակառուսական տրամադրությունների համար Մեդվեդևն ու Ռոգոզինը օբյեկտիվ առիթ են տվել. Մոդեստ Կոլերով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:

Ռուս քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում կան օբյեկտիվ պատճառներ Ռուսաստանից դժգոհելու համար, և առաջին հերթին պատճառը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարություններն են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, որ Ռուսաստանը շարունակելու է զենք մատակարարել Ադրբեջանին:

Խոսելով Գարեգին Նժդեհի արձանի բացման կապակցությամբ ռուսական որոշ լրատվական կայքերում տրված բացասական գնահատականների մասին՝ Կոլերովն ասաց, որ այս հարցը շահարկվում է Ադրբեջանի կողմից՝ հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու և հակահայկական քարոզչություն իրականացնելու նպատակով:

– Պարոն Կոլերով, սկսենք Ձեր վերջին այցելությունից Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ տպավորություն եք ստացել, Ձեր կարծիքով՝ ի՞նչ է փոխվել Ղարաբաղում վերջին իրադարձություններից հետո, ի՞նչ տրամադրություններ կային մարդկանց շրջանում:

– Ես զբոսաշրջիկ չեմ, ես պարբերաբար եմ լինում Ղարաբաղում: Չէի ասի, թե շատ բան է փոխվել, թերևս մնացել է միայն անցած պատերազմի զգացումը: Այն բնակավայրերում, որտեղ ես եղա, արտաքնապես որևէ փոփոխություն չկար, բայց հոգեբանական առումով նկատվում էր, որ պատերազմ է եղել և մարդիկ են զոհվել:

– Վերջին շրջանում ռուսական մամուլը ակտիվորեն քննարկում է Հայաստանում «հակառուսական տրամադրությունների» հարցը: Սա ի՞նչ միտում է:

– Կարծում եմ, որ հակառուսական տրամադրությունները Հայաստանում առաջացել են Մեդվեդևի և Ռոգոզինի՝ Ադրբեջանին զենքի մատակարարումը շարունակելու մասին հայտարարությունների հետևանքով:

– Այո, բայց որոշ հոդվածներում նշվում է, թե հակառուսական տրամադրությունները հրահրվում են ինչ-որ ուժերի կամ մարդկանց կողմից: Բայց Դուք կարծում եք, որ կան օբյեկտիվ նախադրյալներ դժգոհության համար, այդպե՞ս է:

– Ես կարծում եմ, որ կան օբյեկտիվ պատճառներ հակառուսական տրամադրությունների համար, առաջին հերթին նկատի ունեմ Ռոգոզինի և Մեդվեդևի հայտարարությունները: Պարզ է, որ այդ պատճառները օգտագործվում են Ռուսաստանի հակառակորդների կողմից, Ռուսաստանի մրցակիցները կարող են և արդեն օգտագործում են այդ տրամադրությունները: Բայց չի կարելի ասել, որ ինչ-որ մեկը հորինել է այդ պատճառները. դրանք օբյեկտիվ են:

– Իսկ Ռուսաստանի իշխող վերնախավում, Ձեր կարծիքով, վերագնահատվե՞լ են Ռուսաստանի մոտեցումները Հայաստանի հանդեպ:

– Իմ տվյալներով՝ նմանատիպ լուրջ խոսակցություն հրապարակային դաշտում առայժմ չի եղել, բայց ես գիտեմ, որ այդպիսի քննարկումներ կան ոչ հրապարակային ոլորտում:

– Ռուսական ԶԼՄ-ներում սկսել են հայտնվել հրապարակումներ, որտեղ բացասական շեշտադրումներ կան Հայաստանի հասցեին: Մասնավորապես նկատի ունեմ հոդվածը Вестник Кавказа կայքում՝ «Գարեգին Նժդեհի արձանը Հայաստանի դեմարշն է Ռուսաստանի դեմ» http://www.vestikavkaza.ru/news/Pamyatnik-Gareginu-Nzhde-demarsh-Armenii-protiv-Rossii.html խորագրով, որտեղ քաղաքագետ Սերգեյ Մարկովը հայտարարել է, թե Նժդեհի արձանի բացումը «հրեշավոր փաստ է», և Մոսկվան պետք է անհապաղ դիվանագիտական խողովակներով արձագանքի դրան:

– Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ այս հարցի կապակցությամբ: Նախ՝ Вестник Кавказа պարբերականը իր գոյության ողջ ընթացքում, մեղմ ասած, շատ բարեկամական հարաբերություններ է ունեցել Ադրբեջանի հետ, և այդ պարբերականի ծրագիրը ակնհայտորեն համընկնում է Բաքվի քարոզչական գործողությունների հետ:

Երկրորդը՝ Նժդեհի մասին հոդվածներ գրելու համար նույնպես կան օբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվ պատճառը Նժդեհի արձանի բացումն է: Որևէ մեկը չի հորինել այդ Նժդեհին Ռուսաստանում և իր կամքով չի հիշել նրան: Նրան հիշել են Հայաստանում, արձան են կանգնեցրել նրա հիշատակին, և Ռուսաստանում ու Բաքվում յուրովի են արձագանքում այդ իրադարձությանը:

Ռուսաստանում դա առաջացնում է զարմանք, իսկ Բաքվում՝ ուրախություն, որովհետև Բաքվում հասկանում են, որ Նժդեհի կերպարը կարելի է օգտագործել հակահայկական քարոզչության մեջ:

– Ի դեպ, պետք է նկատեմ, որ Նժդեհին կամ «այդ Նժդեհին», ինչպես Դուք ասացիք, Հայաստանում որևէ մեկը չէր մոռացել, և մինչ նրա արձանի բացումը Հայաստանում կար փողոց և հրապարակ Նժդեհի անունով:

– Դուք ինձ չհասկացաք: Ես չեմ ասում, թե Նժդեհին այսօր են հիշել: Ես շատ լավ գիտեմ, որ Նժդեհի անունով կա փողոց, և որ արդեն տասնյակ տարիներ Նժդեհի անունը հիշատակվում է ՀՀԿ-ի ծրագրում: Ես ասում եմ, որ եղել է տեղեկատվական պատճառ շահարկելու Նժդեհի անունը:

Եթե Հայաստանում ցանկանում են զարգացնել Նժդեհի ժառանգությունը, դա Հայաստանի գործն է, բայց Ռուսաստանում չեն կարող դա հասկանալ և ըմբռնումով մոտենալ դրան, և դա շատ լավ գիտեն Հայաստանում: Եվ չպետք է զարմանալ: Ռուսաստանում երբեք ըմբռնումով չեն վերաբերվի Նժդեհի կերպարին: Երկու բան պիտի տարբերենք իրարից, այն, որ Նժդեհի կերպարը օգտագործվում է հակահայկական քարոզչության մեջ, և այն, որ պարզապես գնահատական է տրվում Նժդեհին: Սխալվում եք, թե Ռուսաստանում ծափահարություններով կընդունեն ցանկացած գործողություն Հայաստանում:

– Վերջին հարցը. ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձը Հայաստան քաղաքական ի՞նչ նշանակություն ունի:

– Կարծում եք, թե տեղի է ունեցել քաղաքական վերադա՞րձ: Դրանք լուրջ խոսակցություններ չեն: Երբ Սամվել Բաբայանը դուրս եկավ բանտից, եկավ Երևան և ստեղծեց ինչ-որ փոքր կուսակցություն: Այդ կուսակցությունը որևէ բանով աչքի չընկավ, որևէ բան չարեց և անհետացավ: Ես համոզված չեմ, որ սա հենց Սամվել Բաբայանի ակտիվացումն է, բայց ակտիվացումը Սամվել Բաբայանի շուրջ որևէ արդյունք չի տա: Այս մարդը զինվորական է: Ես համոզված եմ, որ նա որևէ քաղաքական հեռանկար չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում