Saturday, 18 07 2026
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը

Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման համար բարենպաստ շրջան է. Գերմանիայի Հայ Դատի հանձնախումբ

Բունդեսթագի բոլոր քաղաքական խմբակցությունները գրեթե միաձայն են` Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը պետք է ընդունվի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Գերմանիայում Հայ Դատի հանձնախմբի ղեկավար Անտո Ազնավուրյանը:

«Այս անգամ չպետք է լինի նախկինի պես, այլ հստակ միաձայն ասվի, որ եղածը ցեղասպանություն է: Դրանից բացի, խոսվի Գերմանիայի հանցավոր լինելու մասին, ինչպես նաև շոշափվի Հայաստան-Թուրքիա սահմանների բացման հարցը: Քաղաքական ուժերն այսպիսի խոստումներ տվեցին ժամանակին և հիմա տեսնում ենք, որ այդ ուղղությամբ էլ քայլեր են կատարվում»,-ասել է Անտո Ազնավուրյանը:

Նրա խոսքով՝ փախստականների հարցի հետ կապված Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը բարենպաստ մթնոլորտ է ստեղծել` ի հակառակ Թուրքիայի: «Հանրության մոտ այն տպավորությունն է, որ Գերմանիայի կառավարությունը գաղթականների հարցի համար թուրքերին ամեն բան զոհելու պատրաստ է: Այդ երևույթն այնքան նվաստացուցիչ է, որ մարդիկ սկսել են չընտրել այդ նշանավոր կուսակցություներին, ինչն էլ մտահոգիչ երևույթ է դարձել քաղաքական դաշտում: Ահա այս լույսի ներքո, կուսակցություները նկատել են, որ արժեքները պաշտպանելու հանգամանք պետք է ցույց տան»,-ասել է Անտո Ազնավուրյանը: Նա նշել է, որ Թուրքիան, ուզելով, թե չուզելով, անուղղակի նպաստում է այդ գործին:

Անտո Ազնավուրյանը նկատել է, որ Թուրքիայի կողմից ուժեղ ճնշումներ կան: Ամենատարբեր մակարդակներով հայտարարություններ, սպառնալիքներ են հնչում: Թուրքական կողմն ընդգծում է, որ բանաձևի ընդունումը կազդի Գերմանիա-Թուրքիա հարաբերությունների վրա: Նրա տեղեկացմամբ՝ Գերմանիայում թուրքական կազմակերպությունները տարբեր ցույցեր են կազմակերպում:

«Բողոքները շատ են, բայց մենք վարժված ենք: Ուրախ ենք, որ կգոռան, որովհետև իրենց միջամտութունները բացասական հետևանք են ունենում: Ժողովուրդը զզված է Թուրքիայի միջամտությունից: Այնպես որ, կարծում եմ, բավական բարենպաստ շրջան է: Եթե բանաձևն ընդունվի, դա կնշանակի, որ Գերմանիան պաշտոնապես 1915 թվականի իրադարձությունները բնութագրում է ցեղասպանություն: Դա իրավաբանական իմաստով մեծ արժեք ունի: Մենք կարող ենք հարմար առիթով, դատական գործերի ժամանակ, մեջբերել Գերմանիայի այս բանաձևը: Բանաձևի ընդունումը հայերի համար հոգեբանական տեսնակյունից կարևոր նշանակություն ունի: Վերջապես կհաստատվի, որ Թուրքիան ոճրագործ է»,-ասել է Անտո Ազնավուրյանը:

Նա նաև նշել է, որ բանաձևի ընդունումը քաղաքական հարաբերություններում նպաստավոր դաշտ կբացի: Պարզապես հայությունը պետք է ճիշտ ժամանակին պտուղը քաղի:

Բունդեսթագում «Օսմանյան կայսրությունում 1915 և 1916 թթ. հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության հիշատակի և դատապարտման մասին» բանաձևի նախագծի քննարկումները նախատեսվում է սկսել հունիսի 2-ին՝ տեղի ժամանակով 11:10-ից: Քննարկումները կհեռարձակվեն Գերմանիայի խորհրդարանի ինտերնետ հեռուստատեսությամբ՝ www.bundestag.de կայքի միջոցով:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում