Sunday, 19 07 2026
Ջրանջատում Երևանում
11:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
11:15
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
10:24
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ

5 մլն եվրո վարկ` Երևանի մետրոպոլիտենի համար

Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև նախատեսվում է կնքել ֆինանսական պայմանագիր, որով նշված բանկից համաֆինանսավորման համար կներգրավվի 5 մլն եվրո գումարի չափով վարկ՝ Երևանի Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի երկրորդ փուլի իրականացման համար:

Հայաստանի և բանկի միջև արդեն կնքվել է համապատասխան պայմանագիր, որին հավանության տալու հարցը քննարկվելու է կառավարության վաղվա նիստում:

Ծրագրի նպատակն է ֆինանսավորել գերակա կապիտալ ներդրումները` Երևան քաղաքի մետրոյի համակարգը վերակառուցելու համար, ինչպես նաև՝ նվազեցնել ջրի ներհոսքը մետրոյի թունելներ: Ծրագրի հիմքում ընկած է Երևանի Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի առաջին փուլում իրականացվող անհետաձգելի վերականգնողական աշխատանքներն ավարտին հասցնելը։

Տվյալ ներդրումները Հայաստանի մայրաքաղաքում հանրային տրանսպորտի մատուցած ծառայությունների բարելավման բարեփոխման միջոցառումների մասն են կազմում: Ծրագիրը նաև նպատակամղված է օգնելու ցածր եկամուտ ունեցող սոցիալական խմբերին, որոնք ներկայումս օգտվում են մետրոյի համակարգից։ Այն բաղկացած է հետևյալ մասերից և բաղադրիչներից.

Բաղադրիչ 1-2. Գործող դրենաժային թունելների վերակառուցում և ընդլայնում:
Այս բաղադրիչի իրականացումը նպատակամղված է լուծելու մետրոպոլիտենի ջրահեռացման խնդիրը: Նախատեսվում է գործող դրենաժային թունելը երկարացնել և հասցնել մինչև Հանրապետության հրապարակ, որը կապահովի ամբողջ տարածքի համար ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում և զգալիորեն կբարելավի թունելների շահագործման պայմանները, ինչպես նաև կտա տնտեսական արդյունք՝ ներկայումս գործող պոմպակայաններում տեղադրված պոմպերի քանակի ակնկալվող կտրուկ նվազեցման դեպքում:

Բաղադրիչ 3. Մետրոյի թունելների վերակառուցում (ներառյալ՝ գրունտավորում և հակակոռոզիական մշակում):
Սույն բաղադրիչի ներքո կիրականացվեն աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են գործող թունելների տեխնիկական վիճակի առողջացմանը և թունելների շահագործման ժամկետի երկարացմանը:

Բաղադրիչ 4. Կայարանների և ծառայողական շինությունների բարելավում:
Սրա տակ նախատեսվում է իրականացնել կայարանների և ծառայողական շինությունների բարելավում՝ էկոլոգիական և սոցիալական միջոցառումների ծրագրի շրջանակներում:

Բաղադրիչ 5. Մետրոյի վագոնների վերանորոգում և արդիականացում:
Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է շարունակել Երևանի Մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի առաջին փուլով սկսված՝ վագոնների վերանորոգման և արդիականացման գործընթացը՝ համալրելով այն ևս 7, իսկ հնարավորության դեպքում՝ 8 նորացված վագոններով:

Ծրագրի ավարտը նախատեսված է մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում