Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Տանկ, որ թիկունքից գրոհեց Հայաստանը

Հայաստանում այս օրերին տեղի է ունենում մի դատավարություն, որը լայն ուշադրության չի արժանացել, բայց որը չափազանց խոսուն է այս օրերի իրադարձությունների ֆոնին: Դատում են արվեստագետ մի երիտասարդի, որը իրականացրել է թղթե տանկի հայտնի ակցիան՝ ի վերջո «գրոհելով» ԱԱԾ շենքը: Եվ հիմա նրան դատում են:

Արցախը գրոհած երկաթե տանկերը հերոսաբար խոցած, բազմամիլիարդ սպառազինությամբ, այն էլ «դաշնակցի» «կաթով» սնուցած երկաթե տանկերն ու հրթիռները հերոսաբար կանգնեցրած բանակի երկրում՝ պետությունում, դատապարտում են թղթե տանկով ակցիա իրականացրած արվեստագետ երիտասարդին: Ֆոնային այդ հանգամանքի շեշտադրումը ոչ միայն պատահական չէ, այլ նույնիսկ լոկ խորհրդանշական էլ չէ: Այդ շեշտադրումը չափազանց ուղղակի է, այն պարզ պատճառով, որ պատերազմի դաշտում լուծվող հարցերը ի վերջո կնքվում են քաղաքակրթական հարթության վրա: Այսինքն՝ կնիքը քաղաքակրթականն է, ոչ թե ռազմականը:

Ռազմականը գործիքներից մեկն է, արտաքին հարթության վրա հարցեր լուծելու տարբերակներից մեկը: Պետության համար մի գործիք է ռազմականը, և ոչ պակաս կարևոր մեկ այլ գործիք է դատականը, իրավականը, քաղաքացիականը, տնտեսականը, մշակութայինը կամ այլ կերպ ասած՝ խոշոր հաշվով քաղաքակրթականը:

Ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին իշխանությունը կամաց-կամաց գործի գցեց «թշնամու ջրաղացի» փորձված հնարքը: Երբ պատերազմ էր, երբ բանակը անմիջապես սահմանագծին հանրության աջակցությամբ դիմադրում էր ադրբեջանական ագրեսիային, հետ մղում այն, հասցնում ծանր հակահարված, այդ ընթացքում էլ, երբ բացահայտվում էր, թե ինչպես է կառավարման համակարգը կողոպտել այն, ինչը պետք է ուղղվեր բանակ, իշխանության համար ծանր էր հանրային մեղադրանքներին հակադարձելը, և մնում էր լուռ լսել դրանք ու անգամ գլխով անել: Հետո, երբ ռազմական գործողությունները նվազեցին, իսկ այժմ արդեն, ըստ էության, անցել են դադարի, իշխանությունն աստիճանաբար սկսեց գործի գցել փորձված հնարքներն ու արդեն պատերազմի հանգամանքը օգտագործել հասարակության դեմ, հասարակությանը լռեցնելու համար:

Երբ պատերազմն արդեն գործնականում կասեցված է, թեև հայտնի չէ՝ ինչքան ժամանակով, իշխանությունը սկսել է պատերազմի անունից ավելի ու ավելի բաց տեքստով լռեցնել հասարակությանը: Ավելին՝ իշխող համակարգի համար պատերազմի կասեցումը ոչ այնքան մարդկային կյանք խնայելու, այլ հենց ինքզինքը հանրային աղաղակող հարցադրումներից պաշտպանելու միջոց էր: Այդ պատճառով, երբ բանակն իրականում վտանգը տեղափոխել էր Ադրբեջանի «դաշտ», այսպես կոչված ռազմա-քաղաքական ղեկավարությունը բանակի թիկունքում կրակի դադարեցման անհասկանալի և խորհրդավոր պայմանավորվածություններ էր կնքում Մոսկվայում: Դա հենց թղթե տանկերով քաղաքացիների հանդեպ դատավարության իրավունքի համաձայնությունն էր, իշխող համակարգի հակաքաղաքակրթական գոյության իրավունքի համաձայնությունը:

Մոսկվայի համաձայնագրով համակարգն ինքն իրեն էր փրկում, քանի որ եթե հայկական բանակին չխանգարեին լուծել ռազմական խնդիրները մինչև վերջ, դա արդեն վերջնականապես փլուզելու էր հայաստանյան իշխող համակարգը՝ սկիզբ դնելով որակապես նոր թիկունքային իրավիճակի: Այդ պատճառով 800 հեկտար տարածքի հաշվին ամեն ինչ արվեց համակարգի դիրքերը պահելու համար: Ու այդ դիրքերից այսօր թղթե տանկը գրոհում է Հայաստանը: Գրոհում է՝ հայտնվելով իշխանության ձեռքին:

Թղթե տանկի համար դատավարությունը գրոհ է Հայաստանի Հանրապետության նկարագրի, վարկի, քաղաքակրթական իմիջի վրա: Այնպես չէ, որ աննախադեպ գրոհ է, բայց ցցուն գրոհ է այն դեպքում, երբ Հայաստանի և Արցախի հանդեպ դեռևս չի վերացել երկաթե տանկերի սպառնալիքը: Բանն այն է, որ այդ սպառնալիքը չի էլ վերանալու: Եվ դրան դիմագրավելու լուծումը ռազմական, քաղաքական, դիվանագիտական կամ տնտեսական բաղադրիչներով հանդերձ, կարող է լինել միայն ու միայն փաթեթային՝ քաղաքակրթական փաթեթով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Վիեննայի հանդիպումից հետո հայտարարել էր, թե հարցը փուլային պետք է լուծվի: Դա Ռուսաստանի համար լուծումն է: Հայաստանի համար հարցը կարող է լուծվել միայն փաթեթով՝ Հայաստանի փաթեթային արդիականացմամբ, ժողովրդավարականացմամբ:

Հայաստանը Արցախի հարցում շահելու, պահելու, պահպանելու, զսպելու այլ տարբերակ չունի, քան լինել արդիական, զարգացող պետություն՝ քաղաքակիրթ աշխարհին համահունչ, համարժեք: Ժողովրդավարությունն է Հայաստանի առաջնային զենքը, զարգացած աշխարհին բնորոշ կերպը, զարգացած աշխարհի տեմպին համահունչ քայլքը: Հայաստանը դրանով պետք է բեկում մտցնի թե՛ արցախյան խնդրում, թե՛ իր պետականության անվտանգության հարցում ընդհանրապես:

Հավերժական պատերազմ կամ հավերժական, անընդհատ, անկասելի, աննահանջ արդիականացում: Սա է Հայաստանի դիլեման: Դա է, որ պետք է ամուր թիկունք ապահովի զինված ուժերի համար, հանդիսանա նրանց առաքելության ամբարտակը, որպեսզի մեր ռազմական հաղթանակները այլևս չհոսեն և փոշիանան, ինչպես առաջին պատերազմից հետո մինչ այժմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում