Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Վարչապետը ճիշտ նույն հանձնարարականը տվել էր 2 տարի առաջ, սակայն ոչինչ չի փոխվել

Կառավարության վերջին նիստը կրկին նշանավորվեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով՝ ուղղված ֆինանսների նախարարությանը: Նա հանձնարարեց գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով առավել բարելավել թափանցիկությունն այդ գործընթացի տարբեր փուլերում՝ հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր հետաքրքրվող անձի էլեկտրոնային գնումների կայքէջում տեսնել գնումների գործընթացի արդյունքում կնքված բոլոր պայմանագրերը, ինչպես նաև կնքված պայմանագրերի կատարման արդյունքները, ընդունման-հանձնման ակտերը, կատարողական ակտերը, հաշիվ-ապրանքագրերը և այլն:

«Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնումների մոնիտորինգի փորձագետ, տնտեսագետ Արտակ Մանուկյանն անդրադառնալով այս հանձնարարականին՝ հիշեցրեց 2014 թվականին կրկին կառավարության նիստում արված վարչապետի գրեթե նույն բովանդակությամբ ևս մեկ հայտարարություն, որում վարչապետը «ատկատների» արմատացած արատավոր երևույթի դեմ պայքարը պատկերացնում էր գնումների համակարգի վերջնական ավտոմատացմամբ, թափանցիկության ապահովմամբ:

Թե ինչ փոփոխություններ կարձանագրվեն 2 տարի առաջ վարչապետի կողմից արդեն հնչեցված նույն հանձնարարականից հետո՝ Մանուկյանը դժվարանում է կանխագուշակել, սակայն ներկայացնում է մի շարք բացահայտումներ, որոնք ի հայտ են եկել «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ուսումնասիրությունների արդյունքում:

Վանաձորում գրանցված «Անանո» ՍՊԸ-ից, օրինակ, ԱԱԾ-ն ձեռք է բերել միաժամանակ և սննդամթերք, և գրասենյակային գույք, և լվացքի պարագաներ: Ի դեպ, այս ընկերության անբարեխիղճ աշխատանքի վերաբերյալ նախկինում հայտարարություն էր տարածել Երևանի քաղաքապետարանը:

Ֆինանսների նախարարությունն էլ 2015 թվականի դեկտեմբերին ձեռք է բերել 30 հատ պլանշետային համակարգիչներ՝ հատը մոտավորապես 400 հազար դրամով, սակայն որևէ տեղ նշված չէ, թե ինչ նպատակով են դրանք օգտագործվելու:

Մանուկյանը մանրամասնում է, որ նման օրինակները բազմաթիվ են, և ընդգծում՝ որքան մեծ են գերատեսչության բյուջետային հատկացումները, այնքան շատ են կասկածելի գնումներն ու կոռուպցիոն ռիսկերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում