Wednesday, 15 07 2026
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից

Բնական կարիքները հոգալու պատճառով շարքայինն ու հրամանատարը վիճել են

 Շարքայինի կողմից բնական կարիքները պատի մոտ հոգալու համար նրան դիտողություն անելը դարձել է հրամանատարին քրեական պատասխանատվության ենթարկելու պատճառ։ Նախաքննական մարմինը գտել է, որ հրամանատարը դիտողություն անելիս ստորացրել է շարքայինի պատիվն ու արժանապատվությունը, ինչը հիմնավորված է համարել նաև Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ՝ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Արտակ Մանուչարյանին դատապարտելով ազատազրկման՝ միաժամանակ որոշելով նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 1 տարի ժամկետով:

 Գործի նյութերի համաձայն, Արտակ Մանուչարյանին հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 2-րդ տանկային գումարտակի, 1-ին վաշտի հրամանատար, կոչումով մայոր այս տարվա մարտի 14-ին՝ առավոտյան, ժամը 09:30-ի սահմաններում, նկատել է, որ ժամկետային զինծառայող շարքային Արմենակ Խասապետյանը ամառային բաղնիքի պատի մոտ հոգում է բնական կարիքները, իր մոտ է կանչել նրան և դիտողություն արել, քաշքշել և մեկ անգամ ապտակել շարքայինին:

 Ամբաստանյալը կատարածի համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խոստովանական ցուցմունքներ տվել ասելով, որ շարքայինի դիտողություն է արել ոչ թույլատրելի վայրում բնական կարիքները հոգալու համար, իսկ Արմենակ Խասապետյանը հայտնել է, որ զուգարանում մաքրության աշխատանքներ է կատարվել և չկարողանալով այլևս սպասել՝ ցանկացել է ամառային բաղնիքի պատի մոտ հոգալ իր բնական կարիքները:

 Հրամանատարին զայրացրել է այն, որ խոսակցության ընթացքում շարքայինը իրեն հակաճառել է, ինչն էլ պատճառ է եղել նրան քաշքշելու և մեկ անգամ ապտակելու համար: Նրանց միջև տեղի ունեցած վիճաբանությունը փորձել է հանդարտեցնել նույն զորամասին ավագ լեյտենանտ Արսեն Ստեփանյանը:

 Դատարանը Արտակ Մանուչարյանի պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել ամբաստանյալի անկեղծորեն զղջումը և նրա խնամքին մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը, ինչպես նաև այն, որ տուժողը չի բողոքել և քաղաքացիական հայցի պահանջ չի ներկայացրել:

 «Փաստինֆո»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում