«Միլան»-ի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի գործակալը հայտնել է, որ իր հաճախորդը շարունակելու է ելույթները թիմում:
«2 օր առաջ «Միլան»-ի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ Էլ-Շարավիի տրանսֆերը չի վաճառվում: Ֆուտբոլիստը կանցկացնի առաջիկա մրցաշրջանը «Միլան»-ի կազմում: Պետք է հասկանալ, որ նման հայտարարություններն հենց այնպես չեն արվում»,- գործակալի խոսքը մեջբերում է ИТАР-ТАСС –ը:
Հիշեցնենք` Ա Սերիայի 2012/13 թվականների մրցաշրջանում Էլ-Շարավին 37 հանդիպում է անցկացրել և 16 գոլ հեղինակել:






































