Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S4 Zoom սարքը, որը միաժամանակ կատարում է և տեսախցիկի, և սմարթֆոնի գործառույթ՝ հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:
Galaxy S4 Zoom-ն ունի սմարթֆոնի բոլոր գործառույթները, միևնույն ժամանակ ունի շարժական օբյեկտիվ՝ տասնապատիկ օպտիկական zoom, քսենոնային լուսարձակ և 16 մեգապիքսելանց ֆոտոմատրիցա:
Galaxy S4 Zoom տեսախցիկը կարող է մեկ վայրկյանում լուսանկարել մինչև չորս նկար: Օպտիկական կայունացման տեխնոլոգիայի շնորհիվ օգտատերը կարող է հստակ լուսանկարներ ստանալ նույնիսկ ոչ բավարար լույսի պայմաններում:
Սարքի «սմարթֆոնային» բնութագրի մասը համապատասխանում է Galaxy S4 Mini-ի բնութագրերին:
Galaxy S4 Zoom-ը վաճառքի կհանվի 2013թ. ամռանը: Ընկերությունը դեռևս չի հաղորդել սարքի գինը: