Մադրիդի «Ռեալ»-ի և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն կարծում է, որ Զինեդին Զիդանը հաջող է կատարում իր առջև դրված խնդիրները։
Ֆրանսիացի մասնագետը մադրիդյան ակումբը գլխավորել է Լա Լիգայի 18-րդ տուրում՝ փոխարինելով Ռաֆայել Բենիտեսին։
«Զիդանը լավագույն ֆուտբոլիստն է, որի հետ երբևէ խաղացել եմ։ Նա «Ռեալ»-ին է վերադարձրել իր փիլիսոփայությունն ու էլեգանտությունը։ Մինչ այս պահը նա իր աշխատանքը հիանալի է կատարել»,- Ռոնալդոյի խոսքերը մեջբերում է «Canal+»-ը։






































