Tuesday, 30 04 2024
Չեկիստական «սյուները» ակտիվացել են. նույն ակտորներն են ու նույն ծրագիրը Վրաստանում և Հայաստանում
Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու պայմանագիրը ստորագրվել է
Լևոն Քոչարյանի թիկնապահը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ
15:50
Պենտագոնը ժամանակավոր նավահանգիստ է կառուցում Գազայում
Վրաստանի բնակչությունը նվազել է 1,1 տոկոսով
Սողանք՝ Լծեն-Տաթև ավտոճանապարհին
Եվրհանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից ՀՀ-ին աջակցության տրամադրումը. «Ազատություն»
Անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցությանը
Հունվար-մարտին Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 14,3%-ով
«Ադրբեջանը կողմ է Հայաստանի հետ երկկողմ և խաղաղության բանակցություններին». Բայրամով
Էրդողանի որոշումն ու Բլինքենի զանգերը Երեւան ու Բաքու
14:50
Տեխասի համալսարանում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան ձերբակալվածներ
Ուղիղ․ «Ոստիկանական բռնություններ. նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ». հանրային քննարկում
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ղազախստանի ՆԳ նախկին նախարարը ձերբակալվել է
«Արևիք» ազգային պարկում տեսախցիկները կրկին ընձառյուծ են ֆիքսել
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իվանիշվիլին խոստանում է 2030թ. Վրաստանը դարձնել ԵՄ անդամ
Հետախուզվողը վերադարձել է բացատրական աշխատանքի արդյունքում
Եվրոպա Նոստրայի փոխնախագահը կայցելի Հայաստան
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցրել է 0.25 տոկոսային կետով
Ռեստորանում պատահաբար արձակված կրակոցից վիրավորում ստացած տղամարդը մահացել է
Քննարկվել է ընտրական հանցագործությունների և այլ խախտումների քննության ընթացքը
ՍԱՏՄ-ն կասեցրել է տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը
Ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի
ՀՅԴ-ին ատում են Թուրքիայում, Ադրբեջանում և ՔՊ-ում
Սև լճի, Ջերմուկի, Ն.Հանդի ու այլ հայկական տարածքների օկուպացիան հիմնավորելու համար ենք սա անում
ՀՅԴ-ն էնքան դաշնակիցներ է ունեցել՝ սկսած երիտթուրքերից, վերջացրած ՀՀԿ-ով

Ադրբեջանցիների վայրագությունները թուրքական իսլամի դրսևորում են

Կարծիքները շատ են, թե ի՞նչ նպատակներ էր հետապնդում Ադրբեջանը՝ վերսկսելով պատերազմը Լեռնային Ղարաբաղի առաջնագծում: Եղել են թե՛ ռազմական և թե՛ քաղաքական խնդիրներ, որոնք փորձել է լուծել Ադրբեջանը, բայց մի բան ակնհայտ է, որ նրա նպատակն է եղել կարճ ժամանակահատվածում կայծակնային պատերազմի միջոցով հասնել առավելագույն արդյունքների, ինչը նրան չի հաջողվել: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում ասաց արևելագետ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Գոռ Գևորգյանը՝ խոսելով ապրիլյան քառօրյա պատերազմի մասին:

Փորձագետը խոսեց նաև հայկական կողմի բացթողումների մասին՝ կարծիք հայտնելով, որ ադրբեջանական հարձակումը մեր վրիպակն է եղել, քանի որ չենք կարողացել ճշգրիտ կանխատեսում անել:

Հարցին՝ ինչո՞վ են բացատրվում ադրբեջանցիների վայրագությունները հայ զինվորների և բնակչության դեմ, Գոռ Գևորգյանը պատասխանեց, որ դա «թուրքական իսլամի» դրսևորման ձև է, որը դասական իսլամի խեղված տարբերակներից է: Ադրբեջանի հասարակությունը չկայացած հասարակություն է, իսկ ցանկացած երկրում բանակը հասարակության հայելին է. «Չի կարող քաղաքակիրթ հասարակությունը ունենալ բարբարոսական բանակ և հակառակը: Վայրագությունները բացատրվում են այն հանգամանքով, որ հասարակությունը կայացած չէ, բարբարոսական տարրերը շատ-շատ են»:

– Պարոն Գևորգյան, ապրիլյան քառօրյա պատերազմը և Ադրբեջանի հարձակումը անսպասելի՞ էր, թե՞ ոչ: Հնարավո՞ր էր ճշգրիտ կանխատեսել, որ հարձակումը լինելու է հենց այս շրջանում:

– Առհասարակ կանխատեսում անելը շատ բարդ և անշնորհակալ գործ է, բայց այս պարագայում եթե հաշվի առնենք վերջին մեկ-մեկուկես տարվա ժամանակահատվածը, երբ ադրբեջանական կողմը պարբերաբար հարձակումներ էր գործում փոքր դիվերսիոն խմբերով կամ հրետակոծում էր հայկական դիրքերը,  հավանաբար այս ամենը նախապատերազմական քայլեր էին, որոնք, ի վերջո, պետք է հանգեցնեին կայծակնային հարձակման: Ամեն դեպքում սա մեր բացթողումն է, եթե նույնիսկ փորձագիտական դաշտը կամ ռազմական գործիչները չեն կարողացել կանխատեսել: Մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք և իրավունք չունենք մեզ նման ճոխություն թույլ տալ, ամեն ինչ պետք է կանխատեսենք, թեկուզ ամենաչնչին նմանատիպ իրավիճակը, որը կարող է ավելի ծավալուն և բարդ հետևանքների հանգեցնել: Սա կարող եմ ընդունել որպես վրիպակ, համենայնդեպս պետք է, որ կանխատեսեինք:

– Ձեզ համար պա՞րզ է, թե իր առջև ինչ խնդիրներ էր դրել Ադրբեջանը՝ կազմակեպելով հարձակում: Դրանք ավելի շատ ռազմակա՞ն, թե՞ քաղաքական նպատակներ էին հետապնդում, օրինակ՝ փոխել ուժերի հավասարակշռությունը շփման գծում կամ ռազմական առավելություններ ձեռք բերելով՝ ուժեղացնել բանակցային դիրքերը: Ի դեպ, քառօրյա պատերազմը շատ են համեմատում 1973թ. արաբա-իսրայելական պատերազմի հետ, երբ Եգիպտոսը և Սիրիան հարձակվեցին Իսրայելի վրա: Որքանո՞վ է այս համեմատությունը ճիշտ:

– Ես չէի փորձի համեմատություն անցկացնել, քանի որ մենք գործ ունենք այլ խաղացողների և այլ իրադրության հետ: Տվյալ դեպքում եգիպտացիներն ազատագրում էին իրենց հողը (Սինայ թերակղզին ամբողջությամբ գտնվում էր Իսրայելի վերահսկողության տակ), իսկ այս դեպքում Ադրբեջանը փորձում է զավթել մեր հողը, ոչ թե այն ազատագրել: Մենք արդեն ազատագրել ենք և տևական ժամանակ հիմնավորում և ապացուցում ենք, որ դա մեր հողն է:

Ի՞նչ խնդիրներ է դրել Ադրբեջանն իր առջև. տարբեր կարծիքներ, վերլուծություններ և դիտարկումներ կան: Ակնհայտ է մի բան, որ Ադրբեջանի հույսը կարճ ժամանակահատվածում մաքսիմալ ձեռքբերումներ ունենալն էր: Եթե նայենք քարտեզին, նույնիսկ անզեն աչքով պարզ է դառնում, թե որ ուղղություններով կարող էր շարժվել հակառակորդը՝ Ադրբեջանը, և նա այդ հնարավորություններն էլ օգտագործել է: Ուղղորդել է հարվածը երկու-երեք ուղղություններով՝ փորձելով ապահովել 5-10 կմ խորություն Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այսպես կոչված՝ կայծակնային պատերազմը չհաջողվեց: «Բլից-կրիգի» մասին է խոսքը:

Խնդիրն ունի նաև քաղաքական կողմ, որի մասին խոսելը, կարծում եմ, դեռ վաղ է: Դեռ շատ խմորումներ են պետք, որպեսզի հասկանանք, թե իրականում սա ի՞նչ արկածախնդրություն էր, որ նախաձեռնեց Ադրբեջանը: Կարծում եմ՝ Բաքվում հավանաբար գիտակցում էին, որ շատ դժվար կլինի տեսնել հարձակման այնպիսի արդյունքներ, ինչպիսին իրենք էին ցանկանում: Իհարկե, շատ ցավալի իրավիճակ է. մենք տվեցինք զոհեր, չի կարելի ասել՝ շատ կամ քիչ, որովհետև զոհը զոհ է: Մեր ռեսուրսները և մեր տեսակը շատ սահմանափակ են, և մեկ զոհն անգամ մեզ համար ազգային ողբերգություն է: Բայց մենք մեր արիությամբ կարողացանք ի չիք դարձնել այս հարձակումը:

Քաղաքական խնդիրները, կարծում եմ, կապված են ոչ միայն հայ-ադրբեջանական կամ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության հետ, այլ ավելի շատ տարածաշրջանային, գլոբալ զարգացման դրսևորումներ էին, որոնք կամաց-կամաց կբյուրեղանան: Հիմա կարող ենք խոսել Թուրքիայի, Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի գործոնի, սիրիական ճգնաժամի մասին, որի զարգացումները միգուցե դրդապատճառ են դարձել, որպեսզի երկրորդ ճակատ բացվի Ռուսաստանի դեմ, բայց սրանք բոլորը դեռ վարկածներ են: Փաստն այն է, որ Ադրբեջանը ուխտադրժորեն հարձակում է գործել՝ խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և կանոնները, այդ թվում՝ 1994թ. ստորագրված զինադադարի մասին համաձայնագիրը:

– Ռուսական գործոնի մասին խոսում են հետևյալ համատեքստում, որ ամերիկյան կողմը փորձում էր իր վերահսկողությունը հաստատել շփման գծում՝ առաջ քաշելով հետաքննության մեխանիզմի ստեղծման գաղափարը, ինչն, ըստ էության, ձեռնտու չէր ռուսական կողմին, որը վերակենդանացնում է խաղաղարարների տեղակայման հարցը: Հարձակումը սկսվեց հենց Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո, որտեղ այդ պահանջը դրվել էր Ալիևի և Սարգսյանի առջև:

– Պետք չէ չափազանցնել Վաշինգտոնի գագաթնաժողովի նշանակությունը իր բովանդակային և հետևանքային իմաստով: Կարծում եմ՝ դա պարզապես ցանկալի զուգադիպություն էր, բայց հարձակումը երկար էր նախապատրաստվել, քանի որ նմանատիպ լայնամասշտաբ գործողությունները 1-2 օրվա որոշման արդյունք չեն կարող լինել: Ադրբեջանը շատ լավ պատրաստվել էր: Դրա վառ ապացույցն է նաև հատուկջոկատայինների ներթափանցումը բախման առաջին իսկ ժամանակահատվածում: Ենթադրում եմ, որ կար նաև գործողությունների հստակ պլան, որը ձախողվեց:

Ռուսաստանի գործոնն իրականում շատ կարևոր է ոչ այն պատճառով, որ նա կարող է ինչ-ինչ պարագաներում անվտանգության երաշխիք հանդիսանալ Հայաստանի համար, այլ նրանով, որ սա իր ազդեցության գոտին է: Նա բազմիցս փորձել է ապացուցել, որ իրենից բացի՝ որևէ այլ պետություն չի կարող այստեղ դերակատարություն ունենալ, վերջին խոսքը պատկանում է իրեն: Մենք տեսել ենք և՛ Վրաստանի, և՛ Ուկրաինայի օրինակով: Կա մի մեծ գլոբալ տարածաշրջան, եթե ցանկանում եք, կարող եք կոչել այն նաև հետխորհրդային տարածաշրջան, որտեղ Ռուսաստանը փորձում է վերահաստատել իր գերակշիռ, ազդեցիկ դերը: Այս իմաստով՝ մենք չենք կարող ռուսական գործոնն անտեսել, սակայն ռուսական գործոնը հաշվի առնելով հանդերձ՝ այնպես պիտի անենք, որ ցանկացած առաջարկություն, ցանկացած նախաձեռնություն լինի քիչ ցավոտ մեզ համար: Ռուսաստանի դերը շատ մեծ է այս խնդրի լուծման մեջ, և մենք պետք է այնպես անենք, որ մաքսիմալ շատ արգասիքներ ունենանք այս բանակցային գործընթացում, որովհետև հասկանում ենք, որ այդ բանակցային գործընթացն այնքան էլ խաղաղ չէ:

– Ինչպե՞ս եք պատկերացնում բանակցային գործընթացը այսօր: Հայաստանը ի՞նչ քայլեր պետք է անի դիվանագիտական ճակատում: Ի՞նչ վտանգներ կան, որ մեզ պարտադրելու են զիջումների գնալ:

– Շատ դժվարին գործ ունենք անելու: Ամենացավալին այն է, որ, ըստ էության, այս պատերազմը մեր քաղաքականության ձախողման հետևանքն է և դրսևորումը: Այսինքն՝ եթե այսօր կարող ես լուծել խնդիրը X, Y միավորների առկայության պարագայում, երաշխիքներ չկան, որ հաջորդ տարի կլուծես այդ խնդիրները նույն X, Y-ի առկայությամբ: Մեր անելիքը շատ-շատ է, առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական դաշտում մենք պետք է ահռելի ռեսուրսներ օգտագործենք, միավորենք և՛ մասնագիտական գործոնը Հայաստանի Հանրապետությունում, և՛ միավորենք սփյուռքի ռեսուրսը, որովհետև հայկական սփյուռքը մեզ համար անսպառ ռեսուրս է, պետք է վերարժևորեն սփյուռքի նշանակությունը: Պիտի անենք այն ամենը, ինչ բաց ենք թողել վերջին 10-15 տարիներին, որպեսզի կարողանանք զերծ մնալ նմանատիպ հարձակումներից և ճգնաժամային իրավիճակից, և ի վերջո՝ արցախյան հիմնախնդրին տանք արդար և անաչառ լուծում, այսինքն՝ հասնենք Արցախի ազատ, անկախ կարգավիճակին, առանց որի ես չեմ պատկերացնում խնդրի կարգավորումը: Կարծում եմ՝ նախ պետք է անհապաղ ձևով ստորագրվի ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության համաձայնագիրը,-  դրա մասին ասել է նաև ՀՀ նախագահը,- որը պետք է ամրապնդվի Արցախի անկախության ճանաչմամբ: Եթե խոսեինք մեկ տարի առաջ, հնարավոր է՝ այս հարցը շրջանցեինք, բայց այս պարագայում մենք այլընտրանք չունենք: Անկախության ճանաչման միջոցով մենք պետք է հասանելի դարձնենք ադրբեջանական և թուրքական կողմերին, որ ԼՂՀ-ն հանդիսանում է բանակցային կողմ: Միայն այս պարագայում մենք կկարողանանք միջազգային հանրությանն ապացուցել, որ այստեղ կա կայացած պետություն՝ իր բնակչությամբ, իր ինստիտուցիոնալ կառույցներով, որը կարող է օգտվել ինքնորոշման իրավունքից: Դուք շատ լավ գիտեք, որ այդ պետությունը կայացել է և կա:

– Ինչո՞վ եք բացատրում ադրբեջանցիների վայրագությունները հայ զինվորների, խաղաղ բնակիչների և անգամ դիակներն անարգանքի, խոշտանգումների ենթարկելը: Գլուխ կտրել, թամաշա անել… Կա՞ն արդյոք այստեղ ծայրահեղ իսլամիզմի տարրեր, սա ահաբեկչության, ցեղասպանակա՞ն, թե՞ մեկ այլ դրսևորում է:

– Գիտեք, կարող է մի քիչ ամպագոռգոռ հնչել, բայց ինձ համար ադրբեջանական հասարակությունը չկայացած հասարակություն է: Դուք շատ լավ գիտեք, որ բանակը միշտ արտացոլում է հասարակության բովանդակային իմաստը. բանակը հասարակության հայելին է: Չի կարող քաղաքակիրթ հասարակությունը ունենալ բարբարոսական բանակ և հակառակը: Սա օրինաչափություն է, որը ցույց է տալիս պատմությունը:

Այս չորսօրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ անգամ գրվեց այն հանգամանքի մասին, որ ԴԱԻՇ-ի ադրբեջանցի գրոհայինները ներթափանցել են, եկել են Լեռնային Ղարաբաղի առաջին գիծ: Կարող ենք սրան հավատալ, բայց հաստատված տեղեկություն չի: Եթե անգամ ընդունենք, որ ԴԱԻՇ-ից ներթափանցել են ինչ-որ ուժեր, ամեն դեպքում չեմ կարծում, որ ադրբեջանցին ինքը ընդունակ չէ նմանատիպ վայրագություններ գործելու: Սա խորքային նշանակություն ունի: Նպատակը, նախ, վախի մթնոլորտի տարածումն է վայրագությունների միջոցով, որը մեր պարագայում չաշխատեց. անփորձ հայ զինվորը, նորակոչիկը դրանից չվախեցավ: Երկրորդը՝ սա փորձ էր հավանաբար ցույց տալու համապատասխան ուժերին, թե ինչ ատելությամբ է լցված Ադրբեջանը մեր նկատմամբ, մի պետության, որը փորձել է ազատագրել իրեն պատկանող տարածքները: Կարծում եմ՝ չպետք է սա անպայման կապենք իսլամական գործոնի հետ: Ինչո՞ւ. որովհետև թուրքական, այդ թվում՝ ադրբեջանական իսլամը դասական իսլամից խեղված տարբերակ է: Ճիշտ է, այդ ամենը արվում է իսլամի քողի ներքո, բայց եկեք ընդունենք, որ առհասարակ թուրքականությունը կամ պանթուրքիզմի գաղափարախոսությունը ձևավորման սկզբնական շրջանում առհասարակ կապ չի ունեցել իսլամի հետ: Ադրբեջանը, որպես Թուրքիայի քույր կամ եղբայր պետություն, ոչնչով չի տարբերվում այդ տեսանկյունից, որովհետև նրա մոտ էլ իսլամը խեղված է:

Վայրագությունները բացատրվում են այն հանգամանքով, որ հասարակությունը կայացած չէ, բարբարոսական տարրերը շատ-շատ են: Մի պարզ օրինակ կա. երբ քնած մարդուն կացնահարում են, և հետո այդ կացնահարողին ամենաճոխ ձևով և բովանդակությամբ ընդունում է համապատասխան պետությունը,- խոսքը Ադրբեջանի և Սաֆարովի մասին է,- դրանից ավելի ոչինչ էլ չենք կարող սպասել: Դաժանությունը նրանց բնորոշ է: Եվ ամենակարևորը՝ պետք է հասկանանք, որ դա թուրքական իսլամի դրսևորման ձև է: Թուրքական իսլամը ավելի վայրագ, ավելի վուլգար և այդպիսի դաժան տարրերով հագեցած իսլամ է: Որտեղ թուրքական ազդեցությունը մեծ է եղել, այդ հատվածներում վայրագությունները միշտ շատ են եղել: Օրինակ՝ Իրաքը: Թուրքական ազդեցությունը այստեղ մեծ է եղել, և վայրագություններն այստեղ շատ էին: Նույնը «Իսլամական պետությունն» է՝ ԴԱԻՇ կոչվածը: Այս վայրագությունները կապ չունեն դասական իսլամի ընդհանուր բովանդակության հետ, որովհետև բոլոր կրոնները, վերջիվերջո, մարդակենտրոն են և մարդասիրական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում