Բրիտանիայի հատուկ ծառայությունները գործել են օրենքի շրջանակներում՝ տեղեկություն հավաքելով հեռախոսազանգերի և քաղաքացիների համացանցային ակտիվության մասին: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին:
Համաձայն բրիտանական մամուլի՝ այս առումով բրիտանացիներն ակտիվորեն համագործակցել են ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ:
«Բրիտանական հատուկ ծառայությունների գործունեությունը վերահսկվում է խորհրդարանի կողմից, նրանք իրենց աշխատանքն իրականացնում են օրենքի շրջանակներում»,- ասել է վարչապետը:
Նա չի հերքել և չի հաստատել ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ համագործակցելու վերաբերյալ տեղեկությունները: «Ես չեմ մեկնաբանի հարցերը, որոնք վերաբերում են հետախուզական տեղեկատվությանը»,- ասել է Քեմերոնը:









































