Մի շարք շինություններ, որոնք կիրառվում են Լոնդոնի մուսուլմանական համայնքների կողմից, ոստիկանության կողմից կվերցվեն շուրջօրյա պահպանության տակ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Նման որոշման պատճառը անցած շաբաթ տեղի ունեցած երկու հրդեհներն են:
Շաբաթ լույս կիրակի գիշերը Լոնդոնի հարավ-արևելքում հրդեհվել է տղաների մուսուլմանական ինտերնատը:
Չորեքշաբթի լիովին հրդեհվել էր բրիտանական մայրաքաղաքի հյուսիսի սոմալիական մշակույթի կենտրոնը:
Իսկ ավելի վաղ՝ Լոնդոնի Վուլիչ շրջանում բրիտանացի զինծառայողի սպանությունից հետո, Անգլիայի մզկիթների վրա մի քանի հարձակումներ էին կատարվել: