Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Ընտրությունների փողը թող ուղարկեն բանակին.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկություններ կան, որ ՊՆ-ն արցախյան ազատամարտի հրամանատարներին է դիմել աջակցության խնդրանքով և կոչ արել սահման մեկնել։ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը, օրինակ, շաբաթ օրն արդեն մեկնել է։ Նա մեզ փոխանցեց, որ համախմբվել են Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների և Հրազդանի ազատամարտիկները, թվով 208 հոգի, կեսն արդեն մեկնել է սահման, մյուս կեսն սպասում է հրահանգի։

«Ես դեռ 10 օր առաջ հայտարարություն արեցի, որ պատրաստ եմ առաջին իսկ հրահանգի դեպքում մեկնել սահման, ՊՆ-ին 100 հոգանոց կամավորների ցուցակ էի ներկայացրել, որ պատրաստ ենք հրահանգի դեպքում անհապաղ մեկնել։ Եղավ հրահանգը»։ Բայց եթե ժամանակավոր հրադադարի պայմանավորվածություն կա, ո՞րն է իրենց անելիքը։ «Հրադադարի պայմանավորվածություն կա, բայց չես կարող ասել, թե ժամ-ժամ ինչ կարող է լինել»,- պատասխանեց Միքայելյանը։

Ռազմական գործողությունները վերսկսվելու հավանականությունը մե՞ծ է։ «Ես իրավասու չեմ նման հայտարարություն անելու, դա կասեն բարձրաստիճան պաշտոնյաները»։

Սասուն Միքայելյանը, հիշեցնենք, իր թեկնածությունն է առաջադրել Հրազդանում ապրիլի 17-ի քաղաքապետի ընտրություններում, հիմա քարոզարշավի փուլն է։ Նա ասում է՝ շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը կշարունակի իր փոխարեն. «Ես, որպես ազատամարտիկ, հրամանատար, չէի կարող նստել-սպասել մինչև քարոզարշավը վերջանա, նոր մեկնեի, ես իմ գործն եմ անում, իսկ ժողովուրդը գիտի, որ ես թեկնածու եմ։ Մրցակիցներին հորդորում եմ, եթե պետք է ընտրություններին փող բաժանեն, այդ փողը թող ուղարկեն բանակին, զինվորներին։ Այդ փող բաժանողներն այսօր ոչ մի բարոյական իրավունք չունեն թե ֆինանսապես, թե ընդհանրապես ազդել ժողովրդի ազատ կամարտահայտման վրա։ Թող գոնե այս պայմաններում թողնեն, որ ժողովուրդն իր արդար ընտրությունը կատարի»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում