Sunday, 12 07 2026
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

Զոլաքար գյուղը մինչեւ գերեզմանոց ձեռքերի վրա տարավ իր հերոս զավակ Գագիկ Մելքոնյանի աճյունը

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղը հանդիսավորությամբ, զինվորական ու եկեղեցական կարգով, բազմամարդ թափորով, փառքի ու հպարտության խոսքերով հրաժեշտ է տվել իր հերոս զավակ, Հայոց բանակի ենթասպա, Արցախի հողը պաշտպանելիս զոհված Գագիկ Սուրենի Մելքոնյանին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հերոսի աճյունը հայրենի Զոլաքար բերվել է ապրիլի 6-ին:

Հոգեհանգիստը տեղի է ունեցել հայրական տանը, որտեղ հերոսացած հայորդու հարազատներին սփոփելու համար այցելեցին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ՝ հանձնելով Գագիկ Մելքոնյանին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից շնորհված «Մարտական ծառայության համար» մեդալը: Գագիկ Մելքոնյանի աճյունը ապրիլի 7-ի առավոտյան տեղափոխվեց Զոլաքարի Սուրբ Աստվածածին եկեղեցի, որտեղ հերոսին վերջին հրաժեշտը տալու համար հավաքվել էին գյուղի մանկավարժներն ու աշակերտները, ծառայակից ընկերները, համագյուղացիները, Գեղարքունիքի մարզպետի տեղ ակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը,Մարտունու տարածքի համայքների ղեկավարները, պաշտոնական բազմաթիվ անձինք:Գյուղի եկեղեցում Հոգեհանգստյան կարգ կատարեցին Գեղարքունյաց թեմի հոգեւոր հովիվներ Տեր-Գեւորգ քահանա Բարսեղյանը, Տեր- Տիրատուրքահանա Հակոբյանը եւ Սոթքի եկեղեցու հոգեւոր սպասավոր, Տեր-Հրաչյա սարկավագ Ղազարյանը:Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հերոսին ծաղիկներով ու ծաղկեպսակներով դիմավորելու էին սպասում Զոլաքարի հարյուրավոր մանկավարժներ ու աշակերտներ, ովքեր եկեղեցուց մինչեւ գերեզմատուն ձեռքերի վրա տարան հայրենի հողի պաշտպանության դիրքերում նահատակված հայորդու մարմինը:

Գագիկ Մելքոնյանի աճյունը մայր հողին հանձնվեց զինվորական կարգով,պատվո համազարկերի ու նվագախմբի ռազմաշունչ հնչյունների ներքո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում