Tuesday, 21 05 2024
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»
Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել. «Հրապարակ»
Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ. «Հրապարակ»
Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»
ԱԺ նիստերին ընդդիմադիրները սահմանազատման մասին հարցեր կուղղեն ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»
Իրանը որոշեց. որքան կշարունակվի տուրբուլենտությունը
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններն ավարտվել են
Դիմումատուի կինը գողացել է տան ոսկյա զարդերը, 1 մլն 200 հազար դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի
Մայիսյան-Հացիկ ավտոճանապարհին բեռնատարը բախվել է գնացքին
Բարևելու հարցի շուրջ կռիվը շարունակվել է զենքերով․ 27-ամյա երիտասարդը մահացու վիրավորվել է
Ադրբեջանը միջամտում է Ֆրանսիայի ներքին գործերին. կլինի՞ «վճռական պատասխան»
Աշակերտները չեն միացել ակցիային,հնչել են հայհոյանքներ, սկսվել է ծեծկռտուք
Իրանի նախագահի մահվան հնարավոր շահառուները
Իրանը կմնա անսասան՝ ապակայունացում չի սպասվում
Արմավիրի ջրատարից դուրս է բերվել քաղաքացու դի
«Նոր պայմաններ կստեղծվեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի համար»․ Էրդողան
23:30
Իրանում նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ից
23:15
ԱՄՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին նախագահի և ԱԳՆ ղեկավարի մահվան կապակցությամբ
23:00
Իրանում հայտնել են նախագահական արտահերթ ընտրությունների ամսաթիվը
22:45
Չինաստանը հայտարարել է, որ զենք չի տրամադրել Ուկրաինայի հակամարտության կողմերին
Իրանի նախկին արտգործնախարարը կարեւոր ակնարկ է արել
Իրանում փնտրում են նոր Ռայիսի. պահպանողական առաջին ֆիգուրի մահը վակուում է առաջացրել
Տարածաշրջանային թնջուկը բարդանում է. ինչ կփոխվի Ռայիսիից հետո
Քաղաքացին չգիտի ու՞ր տանի իր կոշտ թափոնը և շինաղբի մեծ մասը հայտնվում է Կորեայի ձորում
Արարատ Միրզոյանի ելույթը Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության համաժողովին

Ադրբեջանին աջակցում են ահաբեկիչները. առաջնագիծ են բերվել «Գորշ գայլեր»-ի, ԻՊ-ի վարձկաններ. Դավիթ Բաբայան

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը հիմքեր ունի պնդելու, որ ադրբեջանական կողմը առաջնագիծ է բերել վարձկանների թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպությունից, նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: «Արմենպրես»ի հետ զրույցում Բաբայանն ընդգծեց, որ դա ի ցույց է դնում Ադրբեջանի ահաբեկչական դեմքը:

«Ճիշտ է` փաստերը դեռևս պետք է ճշգրտվեն, բայց կան հավաստի հիմքեր` պնդելու, որ վարձկաններ են հայտնվել Ադրբեջանի բանակում: Ընդհանրապես դա բնորոշ է այդ երկրին, այնտեղ միշտ եղել են վարձկաններ: 1988-1994 թթ.-ին` շարժման ու պատերազմի տարիներին, Ադրբեջանում կային բազմաթիվ վարձկաններ Աֆղանստանից, «Գորշ գայլեր» կազմակերպությունից, չեչենական վարձկաններ, Ալ Քաիդայի գրոհայիններ: Իսկ հետպատերազմական տարիներին, մինչև վերջերս էլ Ալ Քաիդայի գրոհայինները հանգստանում ու ապաքինվում էին Ադրբեջանում»,-նշեց մեր զրուցակիցը:

Դավիթ Բաբայանի խոսքով` Թալիշում տարեց մարդկանց դաժանաբար խոշտանգումն ու սպանությունը հենց այս կատեգորիայի մարդկանց ձեռքի գործն է:

ԼՂՀ նախագահի խոսնակը նկատեց, որ սրվել են վարձկանների և Արցախին սահմանակից ադրբեջանական գյուղերի բնակիչների հարաբերությունները, որոնք զանգվածաբար լքել են իրենց տները: «Արցախին սահմանամերձ ադրբեջանական գյուղերի գրեթե մեծ մասի բնակիչները լքել են իրենց տները, ընկել են խուճապի մեջ, հիմա այդ նույն վարձկանները թալանում են այդ տները, նույնիսկ կան սպանության, բռնաբարության բազմաթիվ դեպքեր այդ շրջաններում: Սա հիմք է տալիս պնդելու, որ առաջնագծում կան այդպիսի վարձկաններ «Գորշ գայլեր»-ից, նույնիսկ Իսլամական պետության որոշ գորհայիններ : Դա, իհարկե, ցույց կտա ընթացքը, բայց այսպիսի հիմքեր կան»,-եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում