Thursday, 16 07 2026
Եվրամիությանը կհաջողվի՞ Ուկրաինայում կանխարգելել համաեվրոպական պատերազմը
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:15
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը

Տարոն Մարգարյանը վերընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության հերթական նիստի օրակարգում ընդգրկված էր ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրության հարցը: Քվեարկության արդյունքում ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար` քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ևս ֆեդերացիան հետևողականորեն շարունակելու է մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված ծրագրերը: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից

«Ինչպես խոստացել էինք, այս տարի ամբողջությամբ կավարտենք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, ինչի արդյունքում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Այժմ մենք պետք է քայլեր ձեռնարկենք շախմատային տարբեր մրցաշարերի անցկացման ավելացման ուղղությամբ, ինչը հրաշալի հնարավորություն է՝ մեր տաղանդաշատ երեխաներին բացահայտելու համար: Վստահ եմ, այն թիմը, որ ձևավորված է ֆեդերացիայում, կարճ ժամանակ անց այս մասով ևս ձեռքբերումներ կգրանցի: Ու ես, թե՛ որպես Երևանի քաղաքապետ և թե՛ որպես Երև անի շախմատի ֆեդերացիայի նախագահ, վստահեցնում եմ, որ հետևողականորեն շարունակելու ենք բոլոր այն ծրագրերը, որոնք նպաստելու են շախմատի զարգացմանը», – ընդգծել է քաղաքապետը:

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը, շնորհավորելով Տարոն Մարգարյանին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ, շնորհակալություն է հայտնել հետևողական այն քաղաքականության համար, ինչի արդյունքում կարճ ժամանակահատվածում Երևանն ունեցավ շախմատային ձեռքբերումներ:

«Մեծածավալ այն աշխատանքը, որ կատարվեց Երևանում Ձեր անմիջական նախաձեռնությամբ ու աջակցությամբ, իսկապես մեծ ձեռքբերում էր շախմատի զարգացման համար, պարոն քաղաքապետ: Շախմատն այսօր Երևանում դարձել է ապրելակերպի մաս, ինչը Ձեզ հաջողվեց իրագործել շատ կարճ ժամանակահատվածում: Եվ, որ ամենակարևորն է, շախմատի դպրոցներ հիմնելու ծրագրի շրջանակում մայրաքաղաքում երեխաների համար ոչ միայն անվճար սովորելու հնարավորություն ստեղծվեց, այլ նաև մեր մարզիչների համար աշխատատեղերի խնդիր լուծվեց», – նշել է Սմբատ Լպուտյանը:

Երևանի շախմատի ֆեդերացիայի համաժողովի և նախագահության նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը ևս նիստի մասնակիցների կողմից արժանացել են հավանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում