Բելգիան պատրաստ է ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձանց մերժել «քնելու իրավունքի» հարցում: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ ապրիլի սկզբին դաշնային խորհրդարանը կքննարկի օրինագիծ, որը ոստիկանությանը կթույլատրի օրը 24 ժամ շրջայցեր և խուզարկություններ կատարել առանձնակի վտանգավոր հանցագործությունների իրագործմանը մասնակցության մեջ կասկածվողների տներում: Հիմա ոստիկանությունն իրավունք ունի նրանց տներ մտնել միայն 05:00-ից մինչև 21:00-ն, իսկ մնացած ժամանակ նրանք օրենքով պաշտպանված են իրավապահներից:
«Զատկի տոնի հետ կապված արձակուրդների ավարտին՝ ապրիլի 4-ից, խորհրդարանը կսկսի օրինագծի քննարկումը, որը թույլատրում է խուզարկություններ կատարել շուրջօրյա: Այն ներկայացրել է ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովը»,- նշում է հեռուստաալիքը:









































