Կահիերում այսօր առավոտյան ձգձգվել է Նյու Յորք ուղևորվող չվերթը՝ հայտնում է «Ալ-Յաում Ալ-Սաբիան»։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դա կապված է երեք կասկածյալի ձերբակալման հետ, ովքեր կարող են կապ ունենալ EgyptAir ավիաընկերության օդանավի առևանգիչի հետ։ Նրանք իջեցվել են չվերթից։
Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը պահանջել է քաղավիացիայի նախարարությունից հրատապ հետաքննություն անցկացնել։
Եգիպտոսի բոլոր օդանավակայաններն անցել են արտակարգ ռեժիմով աշխատանքի։
Հաղորդվում է, որ Կիպրոսի հատուկ նշանակության ուժերը պատրաստվում են գրոհել եգիպտացու կողմից առևանգված և Լառնակայում իջեցված EgyptAir-ի А320 օդանավը։ Այս մասին հայտնում է հունական Πρώτο Θέμα թերթը՝ փոխանցում է TASS գործակալությունը:
Պարբերականի տվյալներով՝ հատուկ գործողության գոտում ԶԼՄ-ների ներկայացուցիչների մուտքն արգելված է անվտանգության նկատառումներով։








































