Մեքսիկայի հարավարևմտյան Օահակա նահանգում տեղի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, որը կասկածվում է Գաճաճ մականվամբ թմրաբարոն Հոակին Գուսմանի համար փողերի լվացման մեջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Մեքսիկայի ոստիկանության տվյալներով՝ ձերբակալված Խուան Մանուել Ալվարեսը կապեր ունի փողերի լվացման միջազգային ցանցի հետ՝ Մեքսիկայի, Կոլումբիայի, Պանամայի և ԱՄՆ-ի միջև:











































