Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտպան Մատս Հյումելսը խոսել է Եվրոպայի լիգայի ¼ եզրափակչի` «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումների մասին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Սա յուրահատուկ վիճակահանություն էր: Վաղ թե ուշ հանդիպելու էինք «Լիվերպուլ»-ին: Հանդես ենք գալու մեծագույն մարզադաշտերում: Դժվար հանդիպումներ են սպասվելու:
Կլոպը տուն է վերադառնալու: Վստահ եմ, որ դա իր համար յուրահատուկ պահ կլինի»,- հայտարարել է գերմանացին:






































