Sunday, 16 06 2024
Ալբերտ Լորիկյանն իր ծննդավայրում կահույքի յուրօրինակ տեսականի է արտադրում․ Կառավարության տեսանյութը
18:15
Ուկրաինայի վերաբերյալ համաժողովի կոմյունիկեին աջակցել են ֆորումին մասնակցած 91 երկրներից 80-ը
«Ճգնաժամի» սահմանադրության փոխարեն՝ «քաղաքական» համաձայնության սահմանադրություն
17:50
Լեհաստան-Հոլանդիա խաղից առաջ տղամարդը կացնով հարձակվել է երկրպագուների վրա
Խզմալյանի դեպքը առաջինը չէ. առաջ էլ կար կասկած, որ «Վրացական երազանքը» համագործակցում է ФСБ-ի հետ
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ճակատենի բնակիչների հետ
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին

Հռչակագրերով ծածկվող մերկությունը

Կրթության ու գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել է, որ իր և նախկին նախարար Աշոտյանի միջև հարաբերությունները շատ լավ են, և թող ոչ ոք չունենա նրա հասցեին հակաքարոզչության հույս: Մկրտչյանը հայտարարել է, որ Արմեն Աշոտյանը պաշտոնավարել է շատ լավ: Թե ովքեր հույս ունեն, որ Մկրտչյանը կխոսի Աշոտյանի հետևից, կքննադատի նրան՝ երևի նոր նախարարին է հայտնի:

Հասարակությունը հույս ունի, որ Հայաստանում կառավարման համակարգը վերջապես կդառնա արդյունավետ և կծառայի հենց հասարակության շահերին: Սակայն հասարակության շահերին կառավարման համակարգի ծառայության առաջին նախադրյալը այն է, որ այդ համակարգը հաշվետու լինի հասարակությանը լիարժեքորեն: Իսկ հաշվետու լինել նշանակում է հասարակությանը բացատրել նաև, թե ինչու է տեղի ունենում այս կամ այն նախարարի փոփոխությունը: Որովհետև եթե համակարգը ծառայում է հասարակության շահերին, այդ փոփոխություններն ուրեմն պետք է կատարվեն մեկ սկզբունքով՝ ով է լավ աշխատում և ով է վատ աշխատում հասարակության շահերը սպասարկելու հարցում:

Եվ ուրեմն նախկին նախարար Աշոտյանի հասցեին որևէ գնահատական հասարակությանը հետաքրքիր է ոչ թե Լևոն Մկրտչյան-Աշոտյան կամ ՀՀԿ-ՀՅԴ հարաբերություններում «մազ» փնտրելու համար, այլ հասկանալու, թե ինչու է հարկատուների գումարներով վարձատրվող մի պաշտոնյան փոխարինվում մյուսով:

Եվ երբ Լևոն Մկրտչյանը հայտարարում է, որ Արմեն Աշոտյանը լավ է պաշտոնավարել, տրամաբանական հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչի՞ համար են նրան ազատել պաշտոնից և փոխարինել դաշնակցական Լևոն Մկրտչյանով: Հետևաբար Աշոտյանի լավ պաշտոնավարելու մասին հայտարարությունը ըստ էության ոչինչ չի ասում, եթե չկա շարունակությունը, ասենք, այն մասին, որ ինքը պաշտոնավարելու է նրանից ավելի լավ:

Ավելին՝ այդ մասին ոչինչ չի ասել նաև նոր նախարարին ներկայացրած վարչապետը կամ նրան նշանակած նախագահը: Այսինքն՝ Աշոտյանը լավ է պաշտոնավարել, սակայն նրան հեռացնում են, որովհետև խնդիրը ոչ թե լավ կամ վատ պաշտոնավարելն է, այլ պաշտոնները բաժանելը: Ասել կուզի՝ պետական պաշտոնները հասարակության շահերը սպասարկելու համար չեն, այլ քաղաքական առևտրի պահանջները բավարարելու: Կարևոր չէ՝ ով է լավ պաշտոնավարում, ով՝ վատ, կարևոր է, թե տվյալ պաշտոնը երբ և ինչի համար է պետք իշխանության քաղաքական կարիքների շրջանակում:

Ընդ որում, լավ է պաշտոնավարել Աշոտյանն իրականում, թե վատ՝ տվյալ դեպքում մենք չենք հանձնառում գնահատել: Տվյալ դեպքում առավել առանցքային է փաստը, որ պետական պաշտոնները դառնում են միջկուսակցական առևտրի առարկա, և այդ առևտուրը պետությունը կործանումից փրկելու հռչակագրերով ծածկել փորձող ուժերը խոշոր հաշվով չեն էլ մտածում հռչակագրերը գոնե մինչև վերջ պահելու մասին:

Նույնիսկ այդ տեսանկյունից հանրությունը թերագնահատվում է և ստորադասվում միջկուսակցական, այսպես ասած՝ ընկերա-կլանային հարաբերություններին: Այսինքն՝ հասարակության առաջ թեկուզ հռչակագրային պաստառները մինչև վերջ պահելու խնդրից ավելի գերակա է դիտվում, այսպես ասած, միջկուսակցական, կոալիցիոն պայմանավորվածությունները պահելն ու հանկարծ իրար հասցեին վատ բան չասելը:

Ինչ խոսք, թող էլի չասեն, դա չէ հարցը՝ կրկնում ենք: Հարցը այն շերտերն են, որ բացվում են ենթագիտակցորեն դրսևորվող այդ երևույթների ներքո և ի ցույց դնում հռչակագրերի տակ ներիշխանական գործընթացների մերկությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում