Նյարդավիրաբույժ Բեն Կարսոնը, ով ձգտում էր Հանրապետական կուսակցությունից որպես թեկնածու առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, դուրս է գալիս ընտրապայքարից։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Նա այդ մասին հայտարարել է՝ Մերիլենդ նահանգում ելույթ ունենալով պահպանողական ակտիվիստների քաղաքական համաժողովում։
«Ես լքում եմ ընտրարշավը»,- ասել է նա՝ նշելով, որ դրա փոխարեն մտադիր է գլխավորել հասարակական կազմակերպություն, որը ԱՄՆ քրիստոնյա բնակչության ներկայացուցիչներին կոչ կանի մասնակցել ընտրություններին։
«Շատ մարդիկ կան, ովքեր ինձ սիրում են, նրանք իմ օգտին պարզապես չեն քվեարկի»,- խոստովանել է նյարդավիրաբույժը։











































