Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Վաղը Թուրքիայում կայանալու է Դերսիմի քրդերի ու հայերի սպանդի մասին պատմող «Սև վագոն» ֆիլմի շնորհանդեսը

Քրդական Fırat լրատվական գործակալության փոխանցմամբ, վաղը Ստամբուլի Բիլգի համալսարանում կայանալու է ռեժիսոր Օզգյու Ֆընդըքի հեղինակած «Սև վագոն» ֆիլմի շնորհանդեսը: Այն պատմում է 1937-1938 թվականներին Դերսիմի (ներկայիս Թունջելի) քրդերի սպանդի մասին: Դրանում տեղ են գտել ցայժմ հասարակությանն անհայտ մնացած մի շարք փաստեր:

Այս կապակցությամբ Ֆընդըքը նշել է. «Դերսիմի սպանդի պատմության ուսումնասիրությամբ սկսեցի զբաղվել 2004 թվականից և հեղինակեցի «Կարմիր գրիչ» փաստագրական ֆիլմը: «Սև վագոն» ֆիլմը դրա շարունակությունն է, որի նկարահանման համար մենք շրջել ենք մոտ 25 շրջաններով: Սակայն ֆիլմում փորձել եմ ներկայացնել ցեղասպանության ետին պլանում տեղի ունեցած իրադարձությունները: Ֆիլմում պատմվում են դեպքերին անձամբ մասնակցած երկու զինվորների հուշերը:

Բացի այդ, ֆիլմում խոսվում է նաև Դերսիմից աքսորված հայերի մասին: Հարյուրավոր մարդկանց բռնի տեղափոխում էին գնացքով, ինչի համար էլ աքսորյալներն այդ վագոնները կոչվեցին «սև»: Նրանց փոխադրում էին անասունների փոխադրման համար նախատեսված կեղտոտ վագոններով, օրերով քաղցած ու ծարավ էին պահում: Չէին թույլատրում հոգալ անգամ բնական կարիքները:

Մեզ այս մասին պատմել են նաև Բեռլինում բնակվող դերսիմցի հայերը, որոնք կարողացել են փրկվել այդ դժոխքից` թաքնվելով դիակների մեջ կամ քարանձավներում: Նրանց մի մասն էլ էր փոխադրվել «սև վագոններով»:

Այն ժամանակ Թուրքիայի պետական գաղափարախոսությունը թրքացումն ու սուննի իսլամի տարածումն էր: Դրա համար էլ թիրախի դերում էին հայտնվել հայերն ու ղզլբաշ ալևիները: Այսինքն՝ այդ ամենն առաջին հերթին ուներ կրոնական և ոչ թե ազգային երանգ:

Տեղահանության ժամանակ ասում էին՝ «Սրանք հայեր են, ղզլբաշներ, անհավատներ: Ճանապարհին հայերին վագոններից իջեցնում էին: Օրինակ՝ Քայսերիում իջեցված հայ տղամարդկանց սեռական օրգանները ստուգման էին ենթարկում, և եթե թլպատված չէին, անմիջապես թլպատում էին: Ապա նրանց անուններին էին փոխում և ասում. «Այսուհետև դուք մուսուլմաններ եք»:

Այդ դեպքերը վերապրած հայերը նշում են, որ եթե իրենք փրկվեցին 1915 թվականին, ապա 1938-ին փրկվել չկարողացան: Դերսիմի հայերի համար 1915 և 1938 թվականները համազոր են »:

Հիշեցնենք, որ երբ 2009 թվականի աշնանը թուրքական խորհրդարանը քննարկում էր վարչապետ Էրդողանի առաջ քաշած «Քրդական նախաձեռնությունները» (բարեփոխումները), ագրեսիվ վարքով աչքի ընկավ գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) այդ ժամանակվա փոխնախագահ Օնուր Օյմենը, որը հայտարարեց, թե քրդական հարցն այժմ էլ պետք է լուծել այնպես, ինչպես 1937–1938 թվականներին` Դերսիմի կոտորածների ժամանակ:

Նրան այդ պատճառով անվանեցին ֆաշիստ և նմանեցրին Հիտլերին, սակայն Օյմենը հայտարարեց. «Ես, իհարկե, չեմ ընդունում, երբ ինձ Հիտլերի հետ են նույնացնում: Ե՞ս եմ ճնշել Դերսիմի ապստամբությունը: Մի՞թե ֆաշիստ էր նաև Դերսիմի ապստամբությունը ճնշած Աթաթուրքը»:

Ապա Օյմենին քննադատեց վարչապետ Էրդողանը, ինչը տեղ գտավ տվյալ խնդրի շուրջ Hürriyet թերթի գլխավոր խմբագիր Էրթուղրուլ Օզքյոքի հոդվածում.

«Օյմենին ուղղված իր քննադատական խոսքում Էրդողանն օգտագործել է «Դերսիմի կոտորած» բառերը: Բացի այդ, Դարֆուրի (Սուդան) ցեղասպանության կապակցությամբ նա նշել է, որ մահմեդականն ի վիճակի չէ ցեղասպանություն իրականացնել:

Իսկ այդ դեպքում ո՞վ է 1937-1938 թվականներին Դերսիմում կոտորել քուրդ-ալևիներին, ո՞վ է ռումբեր նետել նրանց քարանձավների վրա: Գուցե քրիստոնյա՞ թուրքը:

Ցայժմ անհայտ է մնում «Դերսիմյան դեպքերի» ժամանակ զոհվածների թիվը, որը տատանվում է 7000-90.000-ի միջև: Եվ եթե այդչափ մարդկանց սպանությունը պաշտոնապես (Էրդողանի մակարդակով) անվանվում է կոտորած, ապա ինչ ասել «Հայկական խնդրի» մասին:

Հայկական թեզերի համաձայն, 1915 թվականին զոհվածների թիվը կազմել է 1.5 միլիոն մարդ: Լավ, ասենք թե 600.000 է: Որքանո՞վ է այդ թիվը գերազանցում «դերսիմյանը»: Եթե Դերսիմում զոհվածների թիվը եղել է 7000, ապա` 200 անգամ, իսկ եթե 90.000, ապա՝ 17 անգամ:

Եթե Դերսիմում տեղի ունեցածը կոտորած է, ապա ինչպե՞ս բնութագրել «Հայկական խնդիրը»՝ «մեծ կոտորած», «խոշոր կոտորած», «սարսափելի կոտորած», «մեծամասշտաբ կոտորած»: Եվ եթե վաղն այս հարցի պատասխանը ծառանա Թուրքիայի ղեկավարության առջև, ապա ո՞րը կլինի պաշտոնական պատասխանը»:

Այս հոդվածից շատ չանցած Օզքյոքը հեռացվեց Hürriyet-ի գլխավոր խմբագրի պաշտոնից, որում աշխատում էր շուրջ 20 տարի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում