«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կատակել է, թե թիմի նախկին ավագ Սթիվեն Ջերարդին վճարել է՝ իր մասին լավ կարծիք հայտնելու համար:
Վերջրես՝ գնահատելով լիվերպուլյան ակումբի շանսերը Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում, փորձառու կիսապաշտպանը վստահություն է հայտնել, որ գերմանացի մասնագետը պետք է առանցքային գործոն դառնա թիմի հաղթանակի գործում:
Սթիվենը նշել է, որ «Լիվերպուլ»-ը մարզում է հաղթողի ոգի ունեցող մասնագետ, և հետևելով նրան թիմի խաղացողները հավատում են, որ կարող են մի շարք տիտղոսներ նվաճել:
«Շնորհակալ եմ Սթիվիին: Նրան 100 ֆունտ էի վճարել՝ իմ մասին այդպես արտահայտվելու համար: Պարզապես ես հասկանում եմ, թե որ ուղղությամբ պետք է շարժվի թիմը: Ես ներկայացնում եմ գաղափարներս և համոզվում, որ խաղացողները հստակ հասկանում են ինձ»,- Goal-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:







































