Friday, 17 07 2026
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին

ՀՀԿ-ն փորձում է փրկել ՀՅԴ վերնախավին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին առնվազն երեք համապետական ընտրություններում ՀՅԴ-ի արձանագրած արդյունքները վկայում են, որ եթե այս քաղաքական ուժը ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեր, ապա առաջիկա` 2017 թվականի ԱԺ ընտրություններում Դաշնակցությանը սպասում էր կատարյալ ձախողում: Հիշեցնենք, որ 2012-ի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններում Դաշնակցությունը մի կերպ հաղթահարեց նվազագույն 5 տոկոս անցողիկ շեմը:

Այնուհետև 2013-ի փետրվարի 18-ին ՀՅԴ-ն չհամարձակվեց մասնակցել նախագահական ընտրություններին, չնայած այդ կուսակցությունն այն ժամանակ ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս: Իսկ 2013-ի մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրություններում Դաշնակցությունը ՕԵԿ-ի հետ գրեթե հավասար՝ շուրջ 15 հազար չնչին քվե ստացավ՝ չկարողանալով մայրաքաղաքի կառավարմանը մասնակից դառնալ: Այսինքն՝ ստեղծված պայմաններում ակնհայտ է, որ ՀՅԴ-ն առանց իշխանությունների աջակցության, հաջորդ գումարման խորհրդարանում չէր կարողանա տեղ ունենալ:

Իսկ եթե ՀՀ իշխանությունները նման բան թույլ տային, ապա այդ հանգամանքն իր հերթին կհանգեցներ ներդաշնակցական զարգացումների, որոնց արդյունքում ՀՅԴ-ում «իշխանափոխությունը» կլիներ անխուսափելի:

Ասել կուզի՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի նպատակը երկրորդի, կամ ավելի ճիշտ այդ քաղաքական ուժի ներկա վերնախավին փրկելն ու նրանց ազդեցությունն իրենց հայրենի կուսակցությունում պահպանելն է: Եթե ՀՅԴ-ին առաջիկա մեկ տարում չհաջողվի իշխանական լծակներով ավելացնել քաղաքական դաշտում մնալու իր հնարավորությունը, ապա ՀՀԿ ստիպված է լինելու Դաշնակցությանն իր հետ դաշինքով տանել խորհրդարան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում