Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Քաղաքաշինության նախարարությունը՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարանը փակելու լուրերի մասին

ՀՀ քաղաքաշինության նախարարությունն անդրադարձել է ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անվան ու Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկա միավորմամբ «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ի ձևավորման հարցի շուրջ ծագած աղմուկին։

ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից փոխանցած հարղորդագրությունում նշված է. «Վերջին օրերին անիմաստ աժիոտաժ է ստեղծվել ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի անվան շուրջ: Խնդիրը շատ պարզ է՝ ի շահ Ալեքսանդր Թամանյանի է և ի շահ հայ ճարտարապետության հավուր պատշաճի ներկայացման ու հանրահռչակման, ՀՀ քաղաքաշինության նախարարության ՊՈԱԿ հանդիսացող երկու՝ Ճարտարապետության ազգային և Ալ. Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտները առաջիկայում կմիավորվեն՝ արդյունքում ձևավորելով «Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ»-ը:

Այդ կերպ՝ թանգարանային ոչ բավարար պայմաններ ունեցող երկու հաստատությունները միավորելով հնարավոր կլինի ստեղծել մեկ թանգարան, որը կունենա և մշտական ցուցադրություն, և միաժամանակ ցուցահանդեսներ, սեմինարներ և մասնագիտական վարպետաց դասեր կազմակերպելու սրահ, ի հավելումն՝ ֆոնդերի պայմանները կբարելավվեն:

Բնականաբար, Ալեքսանդր Թամանյանի ժառանգությամբ մտահոգ և թանգարանային գործին գիտակ մարդկանց այսօրինակ գաղափարը կուրախացնի միայն:

Ցավոք, որոշների նպատակը չեղած տեղից մեծ աղմուկ սարքելն է և լավ գաղափարի վրա ստվեր ձգելը: Այդ նպատակը հետապնդողներն են, որ նամակներ հեռվից զրպարտչական ծրագրի իրականացմամբ փորձում են թյուրիմացության մեջ գցել մի կողմից Թամանյանի լոնդոնաբնակ թոռանը, ով երբեք չի եղել Թամանյանի թանգարան-ինստիտուտում, մյուս կողմից՝ ապակողմնորոշել խնդրո առարկա թանգարանի բազում պրոբլեմներին անտեղյակ հանրությանը:

Մեկ բան հստակ է՝ Ալեքսանդր Թամանյանի պատկառելի տարիք ունեցող թոռան՝ Գագիկ Թամանյանի հայաստանյան տեղեկատուները ոչ միայն մտահոգ չեն նրա ժառանգության պահպանմամբ և ներկայացմամբ, այլև Թամանյանի հղացած և ստեղծած կառույցները սերունդներին սրտացավորեն փոխանցողների և պահպանողների դեմ են գործում:

Ճարտարապետական ժառանգության (այդ թվում՝ Ալեքսանդր Թամանյանի) պահպանությունը յուրաքանչյուրի պարտքն է, ինչն այսօր եղած հնարավորությունների մեկտեղման միջոցով՝ թանգարանային պայմանների բարելավմամբ փորձում է հավուր պատշաճի իրականացնել քաղաքաշինության նախարարությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում