«Մանչեսթեր Սիթի»-ի ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին հերքել է իր է իր` «քաղաքայիններ»-ի թիմից հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
Մասնավորապես, նշվում էր, որ Նասրիի ծառայություններով հետաքրքրվում էին «Մոնակո»-ն և ՊՍԺ-ն:
«Հաջորդ մրցաշրջանում կշարունակեմ հանդես գալ «Մանչեսթեր Սիթի»-ի կազմում: ՊՍԺ-ի մասին բոլոր լուրերը բանբասանքներ են: Ես որևէ բանակցություն չեմ վարել ֆրանսիական թիմի հետ»,- ֆուտբոլիստին մեջբերում է Telefoot-ը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Նասրին ԱՊԼ-ի շրջանակներում անցկացրել է 27 հանդիպում` դառնալով 2 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ:






































