Sunday, 12 07 2026
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

Դաշնակցականներին. «168 Ժամ»

«168 Ժամ» թերթը գրում է. «Շուրջ երկու ամսվա բանակցություններից հետո Հանրապետական և Դաշնակցություն կուսակցությունների միջև երեկ վերջապես ստորագրվեց քաղաքական համագործակցության համաձայնագիրը: Այն բավական ծավալուն փաստաթուղթ է, որտեղ ներկայացված են միայն բարի նպատակներ, գեղեցիկ, նվիրական ու հոգեպարար ձևակերպումներ: Ժանրի կանոնների համաձայն:

Հասկանալի է, Հանրապետականն ու Դաշնակցությունը նախագահական նստավայրում ստորագրված փաստաթղթում չէին ամրագրելու, որ ընտրություններից մեկ տարի առաջ համագործակցության անվան տակ դե ֆակտո կոալիցիա են կազմում՝ 2017 թվականի ընտրություններում որևէ ձևաչափով միասնաբար հանդես գալու համար:

Եթե մի կողմ թողնենք երեկ հրապարակված փաստաթղթի ականջահաճո ձևակերպումները, ապա կարելի է արձանագրել, որ այն համաձայնություն է մի կողմից՝ իշխանության պահպանման/վերարտադրման (ՀՀԿ-ի համար), մյուս կողմից՝ ապագա խորհրդարանում տեղ ունենալու և Ազգային ժողովից դուրս չմնալու մասին (ՀՅԴ-ի համար): Այլ կերպ ասած, սա երկու կուսակցությունների միջև ձեռք բերված պայմանավորվածություն է ոչ այնքան՝ այսօրվա, որքան՝ ապագայի իշխանության բաշխման մասին: Ու այս համաձայնագրի հիմքում ընկած է որևէ մեկի կողմից չբարձրաձայնվող, բայց առնվազն այս երկու կուսակցությունների ներկայացուցիչների կողմից որպես գրեթե կայացած փաստ ընդունվող այն «համոզմունքը», որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթելու է ՀՀԿ-ն:

Այսինքն՝ մեծ հաշվով, սա քաղաքական համաձայնագիր է Հայաստանում ընտրական ինստիտուտի չգոյության, քաղաքացիների կամարտահայտման իրավունքի իմիտացիոն բնույթի մասին: Սա արձանագրում է այն մասին, որ 2017 թվականի ընտրություններին «ավելի ժողովրդավարական» տեսք տալու համար, ՀՀԿ-ն բացարձակ/կայուն մեծամասնություն կկազմի ոչ թե՝ միայնակ, այլ՝ Դաշնակցության հետ: ՀՀԿ-ականներն ու դաշնակցականները վստահ հայտարարում են, որ սա երկարաժամկետ, հեռանկարային համագործակցություն է, այսինքն՝ ոչինչ չի կարող խարխլել իրար վերագտած կոալիցիոն «գործընկերների» համագործակցությունը:

Նրանց այս հայտարարությունների հիմքում ընկած է ոչ թե՝ նժդեհական ու դաշնակցական գաղափարախոսությունների համահարթեցման ու ներդաշնակեցման ու միահյուսման պատմական «մոմենտը», այլ վստահությունը՝ քաղաքական ընդդիմախոսների, վերջին հաշվով, հասարակության անզորության մեջ:

Որովհետև երեկ ստորագրված համաձայնագիրը կարող է դադարել միայն այն դեպքում, երբ հասարակությունը գոնե մեկ անգամ ինքն իր հետ համաձայնագիր կնքի առ այն, որ չի հանդուրժելու ընտրությունների կեղծումը, որ ոչ միայն չի հանդուրժելու, այլ առաջին հերթին՝ չի մասնակցելու ընտրակեղծարարությանը, ու, որ ոչ միայն՝ չի մասնակցելու ընտրակեղծարարությանը ակտիվորեն, այլ չի մասնակցելու՝ անգամ պասիվ դիրքերից, այսինքն՝ չի վերցնելու 5,10 կամ 20 հազար դրամը ու թույլ չի տալու՝ քաղաքական կուսակցությունները համաձայնագրերով բաժանեն ու վերաբաժանեն այն, ինչը պատկանում է ժողովրդին:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում