Saturday, 18 05 2024
Շարունակվում է ԵԽ աջակցությամբ «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի նախագծի քննարկմանը նվիրված ՆԳՆ-ԱԺ երկօրյա աշխատաժողովը
19:15
Լավրովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և Սի Ծինպինի բանակցությունների մանրամասները
19:00
Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել
ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի ԱԳ նախարարի հետ
Իսրայելի ռազմական գործողության հետևանքով մեկ օրում Գազայում 83 մարդ է զոհվել
18:15
Նոր Կալեդոնիայում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի
Ադրբեջանը ռազմաօդային ուժերի նոր հրամանատար ունի. ի՞նչ դերակատարության է նախապատրաստվում Ալիեւը
17:50
Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը
Երբ հստակ ազդակ լինի ԵՄ-ից, մեր քայլերն ավելի արագ և ճկուն կլինեն
17:30
Մոլդովայի ընդդիմությունը պատրաստվում է նախագահի ընտրություններին միասնական թեկնածու առաջադրել
Մոսկվան կայունացնող դեր է վերագրում իրեն և Բաքվին, ապակայունացնող՝ Երևանին և Արևմուտքին
17:09
Պանամայի դրոշով նավթատար նավը հրթիռային հարվածների է ենթարկվել Եմենի ափերի մոտ
Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին
Ապօրինի զենքի վաճառք է կասեցվել
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարարի հետ
Արարատ Միրզոյանը և ԵԽ կոնգրեսի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ
Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ
Մամուլում հրապարակվել են կեղծ տեղեկություններ․ ՆԳՆ ոստիկանություն
15:15
Նավթի գներն աճել են – 17-05-24
Փարիզի փոխքաղաքապետն ընդունել է Երեւանի քաղաքապետարանի պատվիրակության անդամներին
ՀՀ վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Ապօրինի ներգործություն՝ դատավարության մասնակցի նկատմամբ․ քրեական վարույթ է նախաձեռնվել
Բաքու-Վաշինգտոն հարաբերություններն սպասում են ԱՄՆ նախագահական ընտրությունների ելքին
13:50
Թրամփը հայտարարել է, որ Բայդենի հետ բանավեճից առաջ թմրանյութերի թեստավորում կպահանջի
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Արման Թաթոյանը իշխանության կամայականություններին կդիմակայի «իր ներկայացրած սկզբունքներով»

Մեր զրուցակիցն է ՄԻՊ թեկնածու, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը:

– Պարոն Թաթոյան, որոշակի անվստահություն կա արդեն իսկ՝ կապված Ձեր գործունեության հետ: Այս պայմաններում ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել:

– Համաձայն չեմ ձեզ հետ, որ անվստահություն կա, վաղը քննարկումներն ավելի մանրամասն ցույց կտան ամեն ինչ: Դեռ քնարկումների փուլն է ընթանում: Դեռևս վերջնական դիրքորոշում չկա: Եվ դեռ ես պետք է իմ եզրափակիչ խոսքն ասեմ, բոլոր պատգամավորների եզրափակիչ խոսքը պետք է լսենք: Այնպես որ, դեռ պրոցես է ընթանում:

– Վստա՞հ եք, որ ՀՀ մարդու իրավունքների նախորդ երկու պաշտպանների նախադեպը Ձեր դեպքում չի կրկնվի: Նրանք որոշակի քայլերում դեմ գնացին իշխանության ցանկությանը, կարծիքին և պաշտոնանկ եղան:

– Այո՛, կլինեն բարդություններ, դրանից որևէ մեկը չի խուսափում և չի հրաժարվում, բայց իմ ներկայացրած սկզբունքները (դրա համար եմ խնդրում մեկ անգամ ևս նայել), կարծում եմ, կնպաստեն նրան, որ բարդությունները հաղթահարվեն:

– Հայաստանում քաղբանտարկյալներ եղե՞լ են և կա՞ն:

– Եվրոպական դատարանը հատուկ ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում գնահատական տալու համար պետք է գործի հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրել: Նորից ասեմ՝ ՄԻՊ-ի մասին օրենքը պաշտպանին, էլ չեմ ասում ՄԻՊ թեկնածուին, պարտավորեցնում է գնահատական տալ բացառապես այն դեպքում, երբ հատուկ ընթացակարգով քննարկել է բողոքը: Այլ հնարավորություն չկա: Ընդ որում՝ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը չափազանց կարևոր դրույթ ունի, որտեղ նշված է, որ պաշտպանը որևէ հարցի վերաբերյալ գնահատական տալուց առաջ պարտավոր է պարզապես հնարավորություն ընձեռել այն պետական մարմնին, որի գործողություները բողոքարկվում են, դիրքորոշում արտահայտելու և փորձելու հիմնավորել իր դիրքորոշումը, դրանից հետո միայն գնահատականներ տալ: Հիմա այս պայմաններում, խնդրում եմ՝ ինձ ասեք, ո՞ր իրավական հիմքով ՄԻՊ-ը կարող է, ասենք, այս կամ այն հայտարարություն անել: Այդ մասին մանրամասն նշել եմ:

– Դուք պատրա՞ստ եք, որպես մարդու իրավունքների պաշտպան, պարզել, ի վերջո, Հայաստանում եղե՞լ են և կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ:

– Եթե կոնկրետ հարցեր կլինեն, քննարկումներ կլինեն և այլն, իհարկե, ինչի մասին է խոսքը, եթե, իհարկե, իրավասությանն է առնչվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում