Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Վախճանվել է ականավոր պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը

Այսօր առավոտյան վախճանվել է ժամանակակից իրականության ամենալուսավոր մարդկանցից մեկը՝ պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը։

Պետրոս Հովհաննեսի Հովհաննիսյանը ծնվել է 1944 թ. հունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում՝ Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ փրկված երզնկացի Հովհաննեսի բազմանդամ ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է նույն քաղաքի Վլ. Մայակովսկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո Պ.Հովհաննիսյանը՝ հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները, ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ ընտրելով հայոց պատմության ուսումնասիրության բնագավառը։ Ուսումնառության շրջանում նա զորակոչվում է բանակ և՝ շուրջ 3 տարի խորհրդային բանակում ծառայելուց հետո, շարունակում է ուսումը ու 1970 թ. ավարտում ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Նույն թվականին նա ընդունվում է ասպիրանտուրա Հայոց պատմության ամբիոնի գծով և 1976 թ. հաջողությամբ պաշտպանում թեկնածուական ատենախոսությունը՝ պրոֆ. Ս.Պողոսյանի ղեկավարությամբ։ Այնուհետև աշխատում է Հայոց պատմության ամբիոնում որպես գիտաշխատող, կաբինետի վարիչ, ավագ դասախոս, ապա՝ դոցենտ, այժմ՝ պրոֆեսոր։ 2013 թ. մինչ օրս ղեկավարում էր ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատանքները։

Ընթերցող հասարակության մեծ մասին հայտնի են Պ.Հովհաննիսյանի հայ թագավորների, կաթողիկոսների, հասարակական-պետական նշանավոր գործիչների մասին ՀՀ հանրագիտարանների և «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարանի բազմաթիվ հոդվածները։ Նա մի շարք գիտական խորհուրդների անդամ էր և գիտական բազմաթիվ զեկուցումներով հանդես է եկել հանրապետական ու միջազգային մի շարք գիտաժողովներում։

Իր գիտամանկավարժական անբասիր գործունեության համար 2009 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով Պ.Հ.Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում